«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

«Բոլորս մանկությունից ենք գալիս». հանդիպում, որ սպասված էր

«Նարեկացի» արվեստի միությունը, վերսկսելով «Արվեստանոց» ուսուցողական ծրագիրը, սիրով հյուրընկալել էր բազմաթիվ փոքրիկների և պատանիների:
 
Այս անգամ հանդիպման հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, մարդիկ, ովքեր իրենց ուժերի սահմանում փորձում են աշխարհն ավելի բարի դարձնել...
 
Հանդիպումը կրում էր «Մանկություն» խորագիրը, որը ջերմ հանդիպման և զրույցի վերածվեց: Հյուրերը հիշեցին իրենց մանկության ամենահետաքրքիր, կարևոր, տխուր և ուրախ պատմությունները:
 
-Իմ մանկության ամենակարևոր հանդիպումը եղել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ երազանքն էր դառնալ ծաղրածու, և այն րոպեները, որ ես անցկացրի նրա հետ, ինձ մեծ ներուժ տվեցին, և այնպիսի տպավորություններով հրաժեշտ տվեցի նրան, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա..., -իր հիշողություններով կիսվեց Հրանտ Թոխատյանը, իսկ Արմինե Հովհաննիսյանը պատմեց, թե ինչքա՜ն շատ է ցանկացել դպրոց գնալ, ինչպես է օգնել հայ դասընկերներին ԱՄՆ-ում, ովքեր անգլերեն չեն իմացել և չարաճճի են եղել, ինչպես է եկել այն մտքին, որ պետք է օգնի մարդկանց...
 
Երեխաները լսում էին ու պատրաստվում զրույցին: Մինչ զրույցի մեկնարկը, Նարեկ Հարությունյանը պատմեց Հայաստան առաջին անգամ ժամանելու, ինչպես նաև իր առաջին տպավորությունների մասին.
 
-Երբ առաջին անգամ եկա Հայաստան և բակ իջա, որ վերջապես խաղամ իմ հայրենակից տղաների հետ, ինձ ասեցին, որ պետք է կռվեմ տղաներից մեկի հետ ու, եթե նրան հաղթեմ, նոր կկարողանամ խաղալ իրենց հետ: Ես համաձայնեցի պայմանին ու տեսա, որ պետք է կռվեմ ինձնից ֆիզիկապես մեծ տղայի հետ, բայց ցանկությունս այնքան մեծ էր, որ հաղթեցի և խաղացի նրանց հետ: Ես ուզում եմ ասել, որ կարևորը ցանկությունն է, և ձեր մոտ ամեն ինչ կստացվի...
 
Վերջում սկսվեց զրույց քննարկում, որի ընթացքում ներկաները հնչեցրին հարցեր, ստացան պատասխաններ, լավ խորհուրդներ ու դրական տպավորություններ, իսկ փոքրիկների աչքերը փայլում էին...
 
website by Sargssyan