Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը

Քաղաքականացված ՅՈՒՆԵՍԿՕ–ն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4–9–ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը։

Ի դեպ՝ Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել, որ նաև քամանչան ընդգրկվի նույն ցանկում և ճանաչվի որպես իրենց ազգային երաժշտական գործիք: Այն, որ Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությունը փորձում է նաև մշակութային ոլորտ տեղափոխել, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, վաղուց արդեն քննարկման խնդիր չէ: Շատ պարզ է, որ այդպես է: Ըստ ազգագրագետի, սակայն, այստեղ խնդիրը շատ ավելի մեծ տիրույթում է, քան ուղղակի հայ–ադրբեջանական հարաբերություններն են:

«Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջ գործընթացն ընդհանրապես բավականին քաղաքականացված է տանում: ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումների վրա այդ ցանկերում ընդգրկվող մշակութային տարրերի պատմական, գիտական և էթնիկ ծագումնաբանության հիմնավորումները քիչ են ազդում: Շատ ավելի մեծ դեր են խաղում երկրների մասնավոր գործոնները, հարաբերությունները և ազդեցության մակարդակները:

Մրցակցություն է գնում, և այդ մրցակցության մեջ առավելապես ընդունվում ու ներգրավվում են վիճելի տարրերը: Ամեն երկիր աշխատում է միջազգայնորեն ինչ–որ ձևով իրավականացնել այդ տարրերը: Բարդ խնդիր է: Բնականաբար, այդ երկրներում և ամբողջ առաջավոր Ասիայում էթնիկական իրավունքների բարձրաձայնած կամ չբարձրաձայնած հայտեր ունեն շատ ժողովուրդներ»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ոչ ի նպաստ մեզ հնարավոր որոշումների վրա ազդելու հնարավորությանը, Հրանուշ Խառատյանը նշեց.

«Սա Հայաստանից անկախ գործընթաց է: ՀՀ–ն կարող է միջամտել կամ փորձել միջամտել այդ գործընթացին միայն այն ժամանակ, երբ դրանք կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Այլ խնդիր է, որ գիտական բանավեճը, եթե, իհարկե, այն կա, ըստ էության չի հասնում ՅՈՒՆԵՍԿՕ և տեղի է ունենում բոլորովին այլ հարթություններում: Տեսե՛ք, կան այսպես կոչված քաղաքականացված հրապարակումներ:

Նույն միջազգային կառուցների կայքերում զետեղվել են Ադրբեջանի զեկույցները: Անկախ նրանից, զեկույցն ինչի մասին է, այդ երկիրն անընդհատ իր զեկույցներում գրում է, որ Կովկասը թուրքերի նախահայրենիքն է, և թուրքերն այստեղ են մ.թ.ա. երրորդ հազարամյակից: Իսկ ի՞նչ են անում այդ կառույցները, մի՞թե դա հայերի և միայն հայերի խնդի՞րն է: Նույնիսկ այդ խնդիրներից շատ հեռու հեղինակներն են հղում կատարում այդ կառույցների կայքերում կախված նյութերին՝ որպես միջազգայնորեն ընդունելի մոտեցումներ: Խայտառակություն է, որ այդ տեքստերը դրված են այդ կայքերում, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ»:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ, նույնիսկ հայ–ադրբեջանական համատեքստից դուրս կարող է նման խնդիր լինել, որն, օրինակ, կարող է առնչվել Վրաստանին: «Ադրբեջանա–իրանական հարաբերություններն էլ են բարդ: Հիմա Իրանի լավագույն միջնադարյան մշակութային գործչին թուրք կամ ադրբեջանցի են համարում: Այս հարցերը շատ վաղուց քաղաքականացված են: Ավելի շատ քաղաքական բանավեճ է, քան, ցավոք սրտի, գիտական խոսակցություն, և առավել ևս՝ հանրային քննարկումների թեմա»,–նկատեց մեր զրուցակիցը:

Ազգագրագետի խոսքով, ինչպես միջազգային շատ կառուցներ, ՅՈՒՆԵՍԿՕ–ն ևս դեռ վաղուց քաղաքական բանավեճի հարթակ է դարձել.

«Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե որ երկիրն է ավելի շատ նյութական միջոցներ տալիս այդ կառույցներին: ՅՈՒՆԵՍԿՕ–ում և UNDP–ում (United Nations Development Programme–ՄԱԿ–ի զարգացման ծրագիր) կատարված թուրքական ներդրումները տարան նրան, որ պատրաստվում էին այդ կառույցների եվրոպական գրասենյակները տեղափոխել Ստամբուլ»:

 

Աննա Բադալյան
website by Sargssyan