Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Գրքի պահանջարկը վերջին երեք տարում աճել է

«Բուկինիստը» դեկտեմբերի 1–ին նշեց իր հիմնադրման 85–ամյակը: Նույն օրը նաև գրախանութի ծննդյան օրն է: «Արմենպրես»–ի թղթակիցը հոբելյանական օրվա առթիվ զրուցել է «Բուկինիստ»–ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, «Բուկինիստը» երկար տարիների պատմություն ունի, դժվարին տարիներին ինչպե՞ս է կարողացել ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ, աճել:

– Դժվարին տարիները ժողովուրդն արժանապատիվ կերպով անցավ, մենք ևս, մեր կոչմանը հավատարիմ մնալով, պահեցինք եղածը՝ գիրքը, գրախանութը: Մենք ոչ միայն պահեցինք այն, այլ նաև զարգացրինք:

– Այդ տարիներին ի՞նչ դժվարություններ կային «Բուկինիստ»–ի համար:

– Երբ երկիրն անկախացել էր, խզվել էին բոլոր կապերը: Ողջ գրահրատարակչական արդյունաբերությունը «վախճանվել էր»: «Բուկինիստ»–ը մասնագիտացված հնագրավաճառքի գրախանութ էր, մենք ժողովրդից գնում էինք, այսպես ասած, օգտագործված գրքեր և վաճառում: Սակայն այդ ժամանակ այս գրքերի պահանջարկը նվազեց: Եկավ նոր հասարակարգ նոր գաղափարախոսությամբ և մոտեցումներով: Նոր գրականության պահանջարկ առաջացավ: Եվ ես որոշեցի այդ գրականությունը ներմուծել Հայաստան, որը հաջող կերպով իրականացնում եմ նաև այժմ:

– Լինելով գործարար մարդ՝ ինչո՞ւ ընտրեցիք այս ոչ այնքան շահութաբեր բիզնեսը:

– Գրախանութի տնօրեն եմ ընդունվել 22–23 տարեկան հասակում: Սկզբում մտածում էի՝ կդիմանամ մի երկու տարի, որից հետո կշարունակեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Իհարկե, երիտասարդ տարիքում բոլորն էլ ուզում են հարստանալ, բայց տարիների ընթացքում հասկացա, որ սա շատ եկամտաբեր բիզնես չէ, և սրանով երբեք ֆինանսապես չեմ հարստանալու: Ես շատ այլ ուրիշ արժեքներով հարստացա: Երևի, այն եզակի մարդկանցից եմ, ովքեր ողջ կյանքում իրենց սիրելի գործով են զբաղվում: Կար ժամանակ, երբ գիրքը շատերի համար այնքան էլ արժեքավոր չէր: Մտածում էի ուրիշ բիզնես հիմնելու մասին, սակայն կայացրեցի որոշում, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Սա էլ իմ գործն էր: Կատարածս աշխատանքի ամենամեծ արդյունքը տեսնում եմ գրքասերների աչքերում:

– Մայրաքաղաքում ունեք արդեն 13 մասնաճյուղ, նախատեսո՞ւմ եք արդյոք մասնաճյուղեր բացել նաև մարզերում:

– Մենք առայժմ Երևանում ենք բացում մեր գրախանութները: Վերջինի բացումը եղավ մի քանի օր առաջ: Եվ, իհարկե, սա վերջինը չէ: Մարզերի համար ունենք երկու մեծածախ գրախանութ, որտեղից բոլոր մարզերի գրախանութներին վաճառում ենք գրքեր նույն գնով, ինչ հրատարակչությունները:

– Պարոն Վարդանյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ մարդիկ ներկայում գիրք շատ չեն կարդում:

– Ոչ, դա կարծրատիպ է, որն արդեն կոտրվել է: Եղել է այդպիսի ժամանակահատված, սակայն հատկապես վերջին երեք տարում գրքի հանդեպ պահանջարկն աճել է: Դրա մասին է վկայում վաճառքի ծավալի աճը: Պատճառները տարբեր են: Մարդն իր ինտելեկտուալ պահանջներին տրվում է, երբ ամեն ինչ նորմալ է, երբ կենսական պահանջները բավարարված են, երբ երկրում խաղաղություն է: Քաղաքական իրավիճակի սրման դեպքում մարդկանց ոչինչ չի հետաքրքրում:

– Նշեցիք, որ ինքներդ ևս լույս եք ընծայում գրքեր, մոտակա ժամանակներում ի՞նչ նոր գիրք է նախատեսում լույս ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

– Շուտով Արտակ Մովսիսյանի հեղինակությամբ կհրատարակենք անգլիական մի շարք՝ 15 մանկական գիրք, որը կոչվում է «100 փաստ»: Արդեն ունենք պայմանավորվածություն, որ մատենաշարում պետք է ներկայացված լինի նաև Հայաստանը: Գրքի մշակման համար աշխատել են հոգեբաններ, մանկավարժներ, որպեսզի գիրքը խոր ազդեցություն ունենա: Հրատարակելու ենք 5000 տպաքանակով: Հույս ունեմ, որ վաճառքի ընթացքում այն կկրկնապատկվի: Հետո այն թարգմանելու ենք ռուսերեն, անգլերեն, բաժանելու ենք սփյուռքում, որպեսզի մարդիկ կարդան, ճանաչեն իրենց հայրենիքը:

– Հոբելյանական տարվա առթիվ միջոցառումներ սպասվո՞ւմ են:

– Որքան շատ լինեն գրքին վերաբերող միջոցառումները, այնքան կշահեն ընթերցողը, հեղինակը և հրատարակիչը: Շուտով սկսում ենք մրցանակաբաշխություն, որը դարձնելու ենք ամենամյա: Սահմանել ենք անվանակարգեր՝ 3 բեսթսելեր՝ մանկական, գեղարվեստական և ոչ գեղարվեստական: Սահմանել ենք նաև «Գիրք քարոզող լավագույն լրատվամիջոց» և «Գիրք քարոզող լավագույն կազմակերպություն» անվանակարգեր:

 

website by Sargssyan