Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Հայկական «Քոչարի»-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում

Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն քիչ առաջ «Քոչարի»-ն Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։

Ավելի վաղ այս տարի «Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտը ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Past.am-ին տեղեկացրեցին, որ  «Քոչարի» պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական դրսևորումներից է և տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ու հայկական սփյուռքում։ Այն ավանդական մշակույթի այն հազվադեպ դրսևորումներից է, որի սերնդե-սերունդ փոխանցման շղթան չի ընդհատվել, կենսունակ է և մեկտեղում է ազգային ինքնության, միասնականության ու համերաշխության բոլոր դրսևորումները՝ որպես կատարյալ ժողովրդական ստեղծագործություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա մեկնած ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վ. Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Ռ. Ծատուրյանը։

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:

Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանում այս տարի հաստատվել են ՀՀ մշակույթի նախարարության նախապատրաստած հայտերը՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ), և «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ) խորագրով հայտերը և որոշում է ընդունվել դրանք ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019 թթ. օրացույցում: 

 

website by Sargssyan