Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը

«Ծիսական ավտորիտարիզմը» հակադրվում է պուտինյան սանձարձակություններին

«Փաստ» օրաթերթի հյուրն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

 

Պարոն Նեդոլյան, ռեալ համարո՞ւմ եք, որ ԵՄ–Հայաստան համաձայնագիրը կարող է լինել կամուրջ արևմուտքի և Ռուսաստանի միջև:

– Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ կամրջի մասին տեսությունը իրոք որ շրջանառության մեջ գցեց ռուսական կողմը, մասնավորապես՝ հրապարակախոս–պաշտոնյա Մարկեդոնովը:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ինքն իրեն այդպես բացատրեց կատարվածը, գտավ դրա մեջ մխիթարանք: Իսկ իրականում, իմ կարծիքով, կատարվածը Ռուսաստանի հետ կապ չունի, համաձայնագիրը վկայում է ընդամենը, որ Հայաստանը ձգտում է մնալ մեծ աշխարհի, կամ քաղաքակիրթ աշխարհի գրկում, բայց ստիպված է, ցավոք, այս կամ այն ձևով, խորամանկությամբ դիմակայել Ռուսաստանի իշխանությունների՝ Հայաստանը մեկուսացնելու ձգտմանը:

 

Իսկ Ռուսաստանն իրականում շահագրգռվա՞ծ է դրանով: Եվ գուցե այն, ինչ վերջերս կատարվեց նրանց լրատվամիջոցներով, ընդամենը շոո՞ւ էր, որը միտում ուներ փրկել մեծապետական ինքնասիրությունն արտաքին հայացքներից:

– Կարծում եմ այն, ինչը և՛ վերջերս, և՛ պուտինյան իշխանության ողջ ընթացքում կատարվում է ռուսական ԶԼՄ–ներում, ռուսական հետկայսրական համատարած այլատյացության շարքային դրսևորում է: Այս անգամ պարզապես ինֆորմացիոն առիթ տվեց Հայաստանը, և այն կոտրվեց Հայաստանի գլխին:

Ռուսական մամուլ, կայքեր կարդացողի համար նորություն չէ, որ երբ այնտեղ ցանկացած առիթով հիշատակվում են ցանկացած երկիր, ժողովուրդ, այդ թվում՝ Ռուսաստանի կազմում գտնվողները, ապա դրան հետևում է (քոմենթներում) ատելության կամ արհամարհանքի փոթորիկ: Այնպես որ, կարծում եմ, ոչ մի նոր բան էլ տեղի չունեցավ. Հայաստանը պարզապես տվեց ինֆորմացիոն առիթ, աչքի երևաց:

 

Իսկ արժեքային այն համակարգերը, որոնք գոյություն ունեն այս երկու հասարակություններում՝ Ռուսաստանի և Եվրամիության երկրների, համատեղելի՞ են, որպեսզի կամուրջը կայանա:

– Արժեքները համատեղելի են ժողովուրդների, հասարակությունների համար: Դրանք բնական են և հիմնականում՝ անվիճելի այդ տեսակետից:

Այլ բան, որ ռուսական իշխանությունները տարիներ շարունակ փորձում են հնարել տարբերվող, «յուրովի» ինչ–ինչ արժեքներ: Սակայն այդ փորձերը ծիծաղից բացի ոչինչ չեն առաջացնում հենց անգամ ռուս «հայրենասերների» շրջանակներում, ընկալվում են իբրև կեղծիք ու խաբկանք:

Իր գոյության վաղ տարիներին «այլ» արժեքներ փորձում էր սահմանել նաև Խորհրդային Միությունը: Բայց երբ այդ փորձը տապալվեց, առանձնահատուկ արժեքների դարը վերջացավ: Այսօր Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, ժողովրդավարական, ազատական եվրոպական հասարակություններ են: Ինչը և ամրագրված է Եվրոպայի հետ կնքված բազմաթիվ պայմանագրերով ու համաձայնություններով: Մնացածը՝ առեղծվածային «յուրովին», կարող են որակվել իբրև իշխանությունը զավթած խմբերի ու անձանց ոտնձգություններ՝ հենց սեփական իրական հանրային արժեքների դեմ:

 

Մեր իշխանավորների իրական ցանկությունը երկրում ինչ–որ բան փոխելու, ավելի ճիշտ՝ ժողովրդավարությունը խորացնելու վերաբերյալ, որտե՞ղ կարող է սկսվել և որտե՞ղ ավարտվել:

– Մեր իշխանությունների ցանկությունները, կարծում եմ, սպառիչ նկարագրվում են «ծիսական ավտորիտարիզմ» եզրույթով: Դա այն է, երբ իբրև ծես իրականացվում են ընտրություններ, տեղի է ունենում իշխանական թևերի բաժանում, հայտարարվում են հանրային և անձնական ազատությունների, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին, սակայն այդ ամենը կրում է ծիսական, ոչ իրական բնույթ:

Սկզբնական շրջանում նույնը նաև Ռուսաստանում էր: Սակայն վերջին մի յոթ–տասը տարիների ընթացքում պարոն Պուտինը չի համաձայնում պահել նույնիսկ բարիդրացիական ծիսակարգը: Չափազանց անկարգ է դարձել նույնիսկ օլիգարխիկ հասարակության չափանիշներով, վնասում է բիզնեսին, յուրայիններին, մի խոսքով՝ համը հանում է: Հայաստանի իշխանությունը Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով ցանկանում է ունենալ որոշակի, հարաբերական ու թույլ, բայց պաշտպանիչ վահան պուտինյան սանձարձակությունների դեմ: Քանզի նրանք, ի տարբերություն Պուտինի, շարունակում են գնահատել արտաքին պարկեշտությունը, ծեսը:

Սա՝ իշխանությունների տեսակետից: Իսկ հասարակության համար այդ պայմանագիրը կարող է դառնալ սեփական, իրական արժեքների ու շահերի արտաբերման ու պաշտպանության մի հռչակագիր: Կամ՝ նույնիսկ մեխանիզմ: Քանի որ ներդաշնակ է, ինչպես ասացի, հանրային իրական արժեքներին:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan