«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Մատենադարանի պահոցը արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով է համալրվել

Անցնող տարին Մատենադարանի համար հաջողակ տարի է եղել: Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում նշել է տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում  է 2015 թվականը և եթե նախկինում 50 գիտական հոդված էր հրատարակվում, ապա այս տարի` 150-ից ավելի են»,- ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հոդվածների ուղղվածությունները տարբեր են եղել՝ բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն: Բացի այդ, այս տարի կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով, որից մեկը հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակի առիթով:  

Կազմակերպվել է նաև Նարեկացիական 3-րդ ընթերցումներ, որի հիմքը երկու տարի առաջ դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը: 

Այս տարին հարուստ է եղել նաև համալրումների առումով: Նվիրաբերվել են մի շարք արժեքավոր ձեռագրեր, խոշոր արխիվային հավաքածուներ: Այդ թվում՝ 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել է արծաթյա գեղեցիկ կազմով:

«Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք, որը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասել է նա:

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:

 

 

website by Sargssyan