«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Ռոբերտ Ամիրխանյան. «Ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք ստանում, այլ այն, թե ինչ ենք տալիս մարդկանց»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական պարգևների արժանացած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն անցյալում թողնելով առողջական խնդիրները, անցած՝ 2017 թվականից սկսել է կյանքը նորովի վայելել: Ու հիմա արդեն, նորացած կյանքով ապրելով, շարունակում է նորից արարել ու նոր ստեղծագործություններ գրել:

«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ իր ներկա կյանքում ամեն ինչը նորացված ալիքի վրա է կառուցվում, իսկ իր շուրջ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, ինչի արդյունքում էլ նոր ստեղծագործություններ են ծնվում և ստացվում է, որ անկախ ամեն ինչից նա բուռն ստեղծագործական կյանքով է ապրում:

«Այս ընթացքում ծնվել և ծնվում են բազմաթիվ ստեղծագործություններ: Վերջին ստեղծագործությունը գրել եմ երկու օր առաջ, որը նվիրված է քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Նոր ստեղծագործություններից սա միակը չէ: Լցված լինելով հավատով և ոգևորությամբ՝ նա կարողանում է նորանոր ստեղծագործական շերտեր բացահայտել, հետո թղթին հանձնել ու նվիրել ներկա ու գալիք սերունդներին:

Ստեղծագործելուց բացի, անցած տարում սիրված կոմպոզիտորը հեղինակային համերգներ է ունեցել նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանի հանդիսատեսին արդեն նոր՝ 2018 թվականին պատրաստվում է հեղինակային հերթական համերգով ներկայանալ, որի ժամանակ կհնչեն Ռ. Ամիրխանյանի ոչ միայն հին, այլև նոր երգերը:

«Ես որևէ տարվանից ինչ–որ բան սպասելով չեմ ապրում: Եվ առհասարակ կյանքում ոչինչ պետք չէ սպասել: Դրա փոխարեն հարկավոր է անընդհատ ինչ–որ բան արարել: Ով ինչով կարող է դրանով էլ պետք է զբաղվի: Երգիչը պետք է երգի, քանի որ չի կարող չերգել և այլն: Այնպես որ, այս ընթացքում ես բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրել և ապրում»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի կարծիքով ստեղծագործությունները մարդկանց նման են: Եվ երբ իրենց գոյության ընթացքում խոր հետք են թողնում, երկար են ապրում սերունդների հիշողության մեջ: Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ նշեց, որ կան բազում ստեղծագործություններ, որոնք դեռ պետք է ավարտին հասցնել:

«Բազմաթիվ գործեր կան, որոնք ինձ ստիպում են մի քիչ ավելի արագ «քայլել», որպեսզի իրենք էլ հասցնեն շնչել: Ինչ վերաբերում է ամանորյա սպասումներին, ապա ես ոչ թե 2018 թվականից եմ սպասում, այլ Աստծուց, որպեսզի նա իր հովանու տակ պահի բոլորիս, և մենք ապրենք խաղաղ ու ստեղծարար կյանքով: Եվ ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք մենք ստանում, այլ այն, թե ինչ ենք մենք տալիս մարդկանց ու ժողովրդին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորը «Փաստի» հետ զրուցելու ընթացքում քայլում էր Երևանի կենտրոնում և բավականին սրտնեղում էր, երբ անցորդների դեմքին լարվածություն ու դժկամություն էր նկատում:

«Ես հիմա քայլում եմ մայրաքաղաքի կենտրոնով, շուրջս բոլոր մարդիկ մի տեսակ չարացած ու լարված են: Դա ինձ վրա շատ է ազդում: Ես շատ եմ ուզում, որ իմ ժողովուրդը միշտ ժպտա, գնահատի այն ամենն, ինչ ունի և գոհ լինի իր կյանքից»,– խոսքը եզրափակեց սիրված կոմպոզիտորը:

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan