«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

500 միլիոն դրամ մսխողը հանցագործ չէ,իսկ 5 հավ գողացողը վտանգավոր հանցագործ է

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկից տեղեկացա,որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատում են մի անգործ գյուղացու,որը հարևանների գոմերից գողացել է 5 հավ և 2 խոճկոր....Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով...

Քրեական օրենսգրքի այդ հոդվածը կոչվում է "Գողություն"...Այո՛,կատարվել է հանցագործություն և հանցագործը պետք է պատժվի...Բոլոր ժողովրդավար և օրինապահ երկրներում այդպես է...Սակայն զարմանալին այն է,որ 4 ամիս է ես իմ facebook-յան էջում բարձրաձայնում եմ վերջին մեկուկես տարում Շիրակի պետհամալսարանում ռեկտոր Սահակ Մինասյանի գործած բազմաթիվ հանցաքների մասին,սակայն մեր իրավապահները տեղից չեն շարժվում...

Մեր կողմից բացահայտված բազմաթիվ հանցագործություններ ապացուցվել են նաև ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից,որի եզրակացությունը՝ակտը հասու է բոլորին,այդ թվում նաև իրավապահ մարմիններին...Ռեկտոր Մինասյանի ամենամեծ հանցանքը ժառանգած 500 միլիոն դրամից ավել գումարի փոշիացումն էր՝անիմաստ և ոչ անհրաժեշտ մեծածավալ շինարարություններ կազմակերպելով,որի արդյունքում նույն ռեկտորը բազմաթիվ մարդկանց մոտ հայտարարել է,որ բուհը ֆինանսներ չունի և գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը...

Երևի բոլորը գիտեն,թե մեծածավալ շինարարությունների հովանու ներքո Սահակ Մինասյանն ինչ գումարներ է գրպանել...Գործը հասել է նրան,որ ռեկտոր Մինասյանն իր գործած բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրում է նախորդ ռեկտորին կամ իր շրջապատին...Օրինակ՝գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչանցման մեջ փորձեց մեղադրել նախկին ռեկտորին,ինչպես նաև մի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել,որ գրքերը մակուլատուրա է հանձնել 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին,այն դեպքում,երբ ես իմ facebook-յան էջում գրադարանի գրքերի ողբերգալից վիճակում գտնվող լուսանկարները հրապարակել էի 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին...

Կամ իր վերջին հարցազրույցներից մեկում լրագրողին խաբել էր,որ ամբողջ դահլիճի վրա ծախսել է 66-68 միլիոն դրամ,այնինչ նույն ԿԳ նախարարության ակտում նշված է,որ դեռ չավարտված աշխատանքների պարագայում ծախսվել է մոտ 87,3 միլիոն դրամ...Սահակ Մինասյանը բացահայտ կեղծում է ԿԳՆ տվյալները կամ էլ ԿԳՆ-ին մեղադրում է ապատեղեկատվության մեջ...Օրինակները կարող եմ շարունակել... 

Օրեր առաջ 2017 թ-ի իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը..."Կրթության և գիտության ոլորտ" բաժնում ոչ մի տող չկա ՇՊՀ-ի մասին...Այնպիսի տպավորություն է,որ գլխավոր դատախազության համար Շիրակի պետհամալսրանը գոյություն չունի կամ էլ կարիք չկա ՇՊՀ-ում պաշտպանել ՀՀ պետական շահերը...Հետաքրքիր է,ի՞նչը կամ ովքեր են խանգարում ԳԴ-ի այդ վարչությանը ուսումնասիրել ԿԳՆ փաստահավաք խմբի ՇՊՀ-ում 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ը կատարված ուսումնասիրությունների արդյունքները...
Շատ կրճատ կներկայացնեմ.

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ 
• «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը 
• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 4-րդ գլխի 16-րդ և 17-րդ կետերը 
• ՀՀ կառավարության 16.01.2001թ.-ի հմ. 24 որոշման Հավելված 1-ի 6-րդ կետի բ/ ենթակետ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՈՎ 
• «Կրեդիտային համակարգով ուսումնառության» կարգի 2.2.5. կետի պահանջները 
• «Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 31.01.2008թ.-ի N 196-Ն որոշումը
• «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը 
• «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ
• «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» կարգի 6-րդ կետի 1-ին պարբերության պահանջները 
• «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» կանոնակարգի 2.5-րդ կետը

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍՈՎ 
• ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-N որոշմամբ հաստատված «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ հոդվածի 5-րդ կետը, 10-րդ հոդվածի 6-րդ կետը, 10-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը 
• «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը 
• ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանը 
• ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-N որոշման 17-րդ և 19-րդ հավելվածների 7-րդ կետի պահանջը

ՈւՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԲՈՒՀԻՑ ՎՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍՈՎ
• ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքի 2.12 կետը,2.13 կետը,3.18 կետը,29 կետը...

Սա ընդամենը ԿԳՆ-ի բացահայտած խախտումներն են...Այստեղ դեռ ներառված չեն Սահակ Մինասյանի կողմից իր շրջապատին սահմանված ահռելի աշխատավարձերի, գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման,կեղծ հաստիքների,բուհի ավագ դպրոցի ճաշարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքը և այլ հանցանքեր... 

Պարզվում է,մեր երկրի իրավապահները և արդարադատության մարմինները ի վիճակի են միայն պատասխանատվության ենթարկել 5 հավ և 2 խոճկոր գողացողին,սակայն Սահակ Մինասյանի նմանին,ով մեկուկես տարվա մեջ 500 միլիոն դրամ գումար է փոշիացրել և մսխել հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել...

Նա անհասանելի է մեր իրավապահների և արդարադատության մարմինների համար,այն դեպքում,երբ վերջինիս բեսպրեդելի և թալանի ապացույցները հանրությունն անգիր գիտի... Համոզված եմ,Մինասյանին հովանավորողները և պաշտպանողները ոչ պակաս հանցագործներ են... 

Նույնիսկ Ռուսաստանի նման երկրում նախագահ Վ.Պուտինը "սանիտարական օրեր" է հռչակում և ձերբազատվում այսպիսի պախարակված և կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված գործիչներից...Վերջին օրինակը՝մի քանի օր առաջ Մախաչկալայի քաղաքապետի ձերբակալությունն էր... Մեր իշխանությունները պետք է հասկանան,որ մարդիկ շատ դեպքերում Հայաստանը լքում են այսպիսի բեսդպրեդելից հեռու մնալու համար...Աննորմալ է,երբ 500 միլիոն դրամ մսխողը ազատ ֆռֆռում և պաշտոնն է վայելում ՝իր շրջապատում բարձրաձայնելով,որ "Իմ դեմս խաղ չկա,ես ինչ ուզեմ կենեմ...Բոլորի պատժի ժամանակը կգա...",իսկ 5 հավ գողացողին դատում են...

website by Sargssyan