«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Ապրիլյան թնջուկին քիչ է մնացել

Սարգսյան-Կարապետյան երկընտրանքը 2018թ. վարչապետության հարցում գնալով ավելի է մոտենում իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եթե հանգուցալուծումն ավարտվի Կարապետյանի հաղթանակով, պարզ է, թե ինչ է սպասվում Հայաստանին ՝ տնտեսական և քաղաքական համակարգի վերադասավորում, արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն: Սարգսյանի հաղթանակի դեպքում ոչինչ պարզ չէ: 

Սարգսյանի վարչապետության հեռանկարը ենթադրում է, որ իրավիճակն ու քաղաքական համակարգի կառուցվածքը մնալու է նույնը: Թերևս սա է պատճառներից մեկը, որ հանրապետականներից շատերը ցանկանում են, որ Սարգսյանը մնա ՝ նրանք ուզում են մնալ գործող խաղի կանոնների շրջանակներում: Բայց նաև ակնհայտ է, որ Սարգսյանի մնալ-չմնալու հարցը և վարչապետացման գործընթացը, որ ըստ էության լինելու է նրա վերջին ակտը, վերջին հաղթանակը, իրենցից հետևից բերելու են դատարկություն, որը ինչ-որ կերպ պետք է լցնել:

Եթե երկրի ղեկավարը չի հեռանում, որոշում է մնալ, հաղթահարում է իր մրցակիցների խոչընդոտները, պիտի նաև առաջարկի պլան մաքսիմում: Պլան մինիմում սպասելն այլևս անիմաստ էլ. այն կարելի է իրացնել նախագահական սահմանված ժամկետում: Հավելյալ մնացողից սպասելիքները ևս հավելյալ են լինելու: Սովորաբար նման դեպքերում քաղաքական համակարգը տրանսֆորմացվում է ավտորիտարիզմի տարբեր ձևերի: 

Օրինակ Ռուսաստանում, Պուտինի երկու նախագահություններից ու վարչապետական դադարից հետո, երրորդ փուլը նշանավորվեց կայսերապաշտաան նկրտումների ակտիվացմամբ: Բելառուսում և Ղազախստանում 90-ականների կեսերից ինքնաբավ ու փակ ավտորիտարզմ է զարգանում: Ադրբեջանում՝ միապետական ռեժիմ ՝ ժառանգականության սկզբունքով ու քողարված նախագահական համակարգի տակ: Ո՞ր ճանապարհով կգնա Հայաստանը ՝ Սարգսյանի իշխանության երրորդ փուլում: Ավտորիտարիզմի համար պետք են ռեսուրսներ ու խարիզմատիկ լիդերի հատկանիշներ: Հայաստանը ռեսուրսներ չունի, Սարգսյանն էլ ՝ խարիզմա: Կարծես փակ է նաև եվրոպական ճանապարհը: Իսկ նույնը մնալ իրավիճակը չի կարող: Այսինքն կարող է, բայց այդ դեպքում չի մնա Հայաստանը: 

Սարգիս Մեսրոպյան

website by Sargssyan