«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Հայ հրատարակիչները և՛ փնտրում են, և՛ գտնում

Նոր համաշխարհային բեսթսելերը՝ հայ ընթերցողի դատին

 

Տարիներ շարունակ հայ ընթերցողը հնարավորություն չի ունեցել հայերենով մասնագիտական և առավել ևս մոտիվացիոն գրականություն ձեռք բերել: Եղածն էլ, լավագույն դեպքում ռուսերենից թարգմանություններ են եղել, որոնք բնագիր լեզվի հետ համեմատելիս պարզվել է, որ դրանք բավականին շեղումներով է մատուցվել ընթերցողին:

Այսօր, երբ շուկան տարբեր տեսակի «գլավլիտներից» ազատ է, հրատարակչությունները կամ թարգմանիչները հնարավորություն ունեն համաշխարհային ճանաչում ունեցող այս կամ այն հեղինակի ստեղծագործությունն առանց միջնորդ՝ երրորդ լեզվի բնօրինակից թարգմանել հայերեն և այն հրամցնել հայ ընթերցողին:

Փետրվարի 3–ին, օրինակ, հայ ընթերցողի դատին կհանձնվի համաշխարհային բեսթսելեր համարվող Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Այն թարգմանել է Նազելի Կարապետյանը, հրատարակիչն է «Էդիթ Պրինտ» ընկերությունը:

Այսպիսով, կարելի է ասել, որ մեզանում ձևավորվում է բոլորովին նոր մշակույթ, և մեր ընթերցողները հնարավորություն են ստանում մայրենիով ուսումնասիրել մոտիվացիոն գրականության այս կամ այն հայտնի նմուշը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ թարգմանվող գրականության ընտրությունը կատարելուց առաջ ուսումնասիրում են համաշխարհային փորձը, հետո հայկական շուկան, որից հետո են միայն որոշում կայացնում, թե որ հեղինակի գործերը թարգմանեն և հրամցնեն հայ ընթերցողին:

«Եթե օրինակ խոսենք Էքզյուպերիի մասին, ապա պարզվեց, որ հայ ընթերցողը հեղինակին ճանաչում է, բայց «Փոքրիկ իշխանից» բացի մնացած գործերին ծանոթ չէ, քանի որ դրանք թարգմանված չեն եղել հայերեն: Նույնը կարելի է Ռեմարկի գործերի մասին ասել: Ու եթե ի տարբերություն Էքզյուպերիի, կային մի քանի թարգմանված գործեր, սակայն պարզվեց, որ դրանք սովետական ժամանակաշրջանում ռուսերենից թարգմանություններ են, որոնց մոտ 20%–ը կամ ընդհանրապես թարգմանված չէ, կամ աղավաղված թարգմանություն է: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք Ռեմարկի գործերը բնագրից թարգմանել»,– ասաց Մ. Կարապետյանը:

Հրատարակչության հիմնադրի գնահատմամբ հայ ընթերցողը բավականին գրագետ է և ցանկանում է բնագրին շատ մոտ թարգմանությունն ընթերցել: Հարցին, թե արդյոք հրատարակչությունը հայ ժամանակակից հեղինակների գործերի թարգմանություն նախաձեռնո՞ւմ է, Մ. Կարապետյանն ասաց, որ հրատարակչության համար դժվար է հայ հեղինակների գործերը օտար լեզուներով թարգմանելն ու հետագայում դրանց վաճառքը դրսում կազմակերպելը:

«Կան շատ պրոբլեմներ, և դրանցից մեկն այն է, որ թարգմանությունը պետք է տվյալ լեզուն կրողը կատարի: Բացի այդ, մենք արդեն 20 տարի է մասնակցում ենք գրքի միջազգային տոնավաճառներին և կարելի է ասել, որ մեր գրքերը միջազգային խոշոր հրատարակչությունների կողմից թարգմանելու առանձնապես ցանկություն չկա: Փոխարենը իրենք են առաջարկում իրենց գրքերը, որպեսզի հայ հրատարակիչները թարգմանեն և հրատարակեն դրանք»,– ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում պետական մակարդակով գիրքն ու ընթերցանությունն առանձնապես չի գովազդվում: Այս բացը լրացնելու համար հարկավոր է դպրոցից երեխաներին գրքի հետ կապել և գիրք ընթերցելու մշակույթը վերականգնել, իսկ դրա համար, մեր զրուցակցի կարծիքով, բավականին շատ ժամանակ է անհրաժեշտ:

«Այդ բացը լրացնելու ուղղությամբ մենք մեր ուժերով որոշ քայլեր ձեռնարկում ենք, ինչը, կարելի է ասել, հաջողվում է: Նույնը, կարելի է ասել, մոտիվացիոն գրականությանն է վերաբերում, որը նույնպես մեծ պահանջարկ է վայելում հայ ընթերցողների շրջանում: Այնպես որ, ինչպես ասում են, ով փնտրում է, նա գտնում է, և կյանքը ցույց է տալիս, որ հայ ընթերցողներին շատ է հետաքրքրում նաև մոտիվացիոն գրականությունը, ինչն էլ օրեր անց արդեն երկրորդ անգամ մենք կներկայացնենք մեր ընթերցողի դատին»,– ասաց Մ. Կարապետյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan