«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ

Ադրբեջանի քարոզչական կրակոցը ռուսական խոսափողով

Ռուսաստանի Պետդումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքար» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը և այլ ադրբեջանամետ գործիչներ ասել են, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կան «ֆաշիզմի հանցակիցների արձաններ»:

Քննարկման ընթացքում, մասնավորապես, հիշատակվել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ տարվող օնլայն-ստորագրահավաքը։ Դրա շրջանակում եղել է նաև պահանջ՝ հեռացնել Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանը: Միջոցառման արդյունքում նախատեսվում է նացիզմի և ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն ներկայացնել, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ի ասուլիսում անդրադառանլով հարցին, ասել է, որ Նժդեհի արձանի քանդման պահանջները հակառակորդների կողմից շահարկումներ են։ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով, և բազմիցս հանդես է եկել հակահայ հայտարարություններով և նախաձեռնություններով:

Փաստորեն, Ադրբեջանը փորձում է Հայաստանի ուղղությամբ գրոհել ոչ միայն ռուսական զենքով, այլև ռուսական քաղաքականությամբ: Մնում է հասկանալ, արդյոք գործ ունենք ռեալ ռուսական քաղաքականության հետ, թե խոսքը միայն ադրբեջանական լոբինգով զբաղվող առանձին խմբերի մասին է: Եթե խոսքը ռուսական պաշտոնական դիրքորոշման մասին է, ապա իրավիճակը լուրջ է: Եթե խոսքը մասնավոր խմբերի է վերաբերում, ապա դիվանագիտական մակարդակով պետք է հստակեցվի, թե ինչ վերաբերմունք ունի Կրեմլն այդ խմբերին:

Սարգիս Մեսրոպյան

website by Sargssyan