«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Հանուն կառավարության «հեզ ու հնազանդ» իմիջի

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում կառավարության անդամները հնարավորություն կունենան ավելի քննադատական հայացք ուղղել միմյանց առաջարկների վրա:

Նա նաև նշել է, որ բոլոր երկրներում էլ կառավարության նիստերն անցնում են դռնփակ, իսկ Հայաստանն այս առումով բացառություն է:Բայց ամենազավեշտալին այն է, որ պարզվում է, թե այս ամենը բերում է բացասական հետևանքների, քանի որ իրականում որևէ քննարկում էլ տեղի չի ունենում:

Ըստ Դ. Հարությունյանի, դրանք սովորաբար, լինում են կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ:

Հանուն անկեղծության, նշենք, որ իրականում նորմալ չէ այն, որ կառավարության անդամները հիմնականում հեզ ու հնազանդ, ոչինչ չասող հայացքով՝ պարզապես իրենց ֆիզիկական ներկայությունն ապահովելու համար, «գերազանցիկի դեմքով» են մասնակցում կառավարության նիստերին:

Եվ սա խոսում է այն մասին, որ կառավարության անդամներն իրականում ոչ թե գալիս են նիսի, ինչ-որ բան անելու, այլ՝ ընդամենը ներկա ստանալու և չքննադատվելու համար:  Ստացվում է, որ մեր կառավարության անդամները ծույլիկ երևալուց շատ են վախենում և դրա համար են լրագրողների ներկայությունից այդքան կաշկանդվում:

Նրանք մոռանում են սակայն, որ իրենց ենթակա ոլորտներում էլ սովորական մարդիկ են աշխատում, ովքեր բավականին մոտիկից գիտեն համակարգերի թերություններն էլ, հիվանդություններն էլ: Այսինքն, դրանք լրագրողներից թաքցնել-չթաքցնելն ամենևին էլ կառավարության նիստերի բաց ու փակ լինելով չի պայմանավորված: Լրագրողները բոլոր տեղերում էլ «ականջներ» ունեն և եթե ուզում են յոթ սարից ու փականքից այն կողմ էլ լավ տեսնում ու լսում են, թե որ ոլորտում իրականում ինչ է կատարվում:

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan