«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Մի քիչ էլ Էկվադորից սովորենք, որ ժողովրդավար կոչվենք

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արմեն Սարգսյանը դեռ չի ասել՝ «այո, ուզում եմ Հայաստանի 4–րդ նախագահը դառնալ», բայց հայկական մամուլի հրապարակումներում հիմնականում նրա մասին գրում են՝ Հայաստանի 4–րդ նախագահ:

Անկեղծ ասած, այս շտապողականությունը ինչ–որ տեղ հիշեցնում է նախորդ տարի Կարեն Կարապետյանին շուրջկալած այն տեղեկատվական հիստերիկ գրոհ–օղակը, երբ առավոտից երեկո բոլոր հնարավոր ու անհնար աղբյուրներով հարց էր հնչեցվում, թե 2018 թվականից հետո ով է լինելու երկրի վարչապետը: Եվ թվում էր թե, հենց դա է թիվ մեկ հարցը: Դրանից այն կողմ էլ ոչ մի այլ մտահոգություն չկա:

Գուցե ոմանց համար իսկապես դա էր հարցերի հարցը, բայց հասարակ ժողովրդի համար ինչ տարբերություն, թե 2018 թվականի ապրիլից հետո ով է նստելու վարչապետի աթոռին: Դրանից, միևնույն է, ոչ մարդկանց գրպաններն են լցվելու, ոչ էլ հոգիները:

Իհարկե Կարապետյանի անձի շուրջ սկսված փոթորիկը մեղմացավ, երբ Սերժ Սարգսյանը շատ պարզ հայտարարեց, որ ներկա վարչապետը մեր երկրին շատ պետքական մարդ–մասնագետ է: Որից հետո միայն վարչապետի շուրջ բորբոքված կրքերը միանգամից հանդարտվեցին:

Հիմա Արմեն Սարգսյանի հարցն է: Դեռ հարցն օդում կախված է, բայց ոմանց արդեն սկսել են նրան «պարոն նախագահ»–ով դիմել: Եվ դա էլ բավարար չէ, ի լուր աշխարհի հայտարարում են՝ Հայաստանի 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը…

Ստացվում է, որ նույնիսկ Էկվադորի ժողովրդի չափ անգամ համբերություն չունենք: Էկվադորցիներն էլ իբր թե չգիտեին, որ ուր որ է հատելու են միջազգայինների կողմից սահմանած ժողովրդավար կոչվելու էկվադորյան նշաձողը: Եվ հանկարծ, մեկ գիշերում պարզվեց, որ ոչ միայն այնքան են աճել, որ կարողացել են իրենց մեջ ուժ գտնել երկրի նախագահին ցմահ ընտրվելու հնարավորությունից զրկել, այլև դարձել են ժողովրդավարական երկիր:

Այսինքն, հասկացանք, որ բոլորն էլ գիտեն, որ Արմեն Սարգսյանը «չէ» չի ասելու, բայց կարելի է մի քիչ համբերություն ունենալ, ոչ թե բոլոր խողովակներով նրան որպես երկրի հաջորդ նախագահի վերաբերվել:

Այսինքն, մեզ էլ չէր խանգարի ժողովրդավար երևալ, առավել ևս էկվադորյան ժողովրդավարության հաղթանակի ֆոնին: Հակառակ դեպքում նույնիսկ երկրի համար այդ շատ կարևոր հարցերի հանդեպ, հետաքրքրությունն այնքան է նվազում, որ բոլոր առումներով դառնում է անիմաստ:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan