«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Քանդրբազություն՝ սատանի թաղում կամ անպատվաբեր է տեղում դոփելը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2008–ի մարտի 1–ից շատ ջրեր են հոսել մեր երկրում: Տասը տարին քիչ չէ մեր երկրի համար, եթե հատկապես նկատի ունենանք, որ այն ընդամենը 26 տարեկան է:

Այս տարիների ընթացքում ինչքան բան է անցել մեր գլխով: Թե քաղաքական, թե տնտեսական, թե գաղափարական ու աշխարհայացքային առումներով որքա՜ն ենք տարատեսակ դաշտերի մեջ հայտնվել: Ամեն ինչը ինքներս ենք ստուգել մեր ձեռքով: Լավի ու վատի, ճշտի ու սխալի ազդեցությունները մեզ վրա ենք փորձարկել: Եվ դրանցից փորձ ենք ձեռք բերել, ավելի ենք ամրացել, ավելի շրջահայաց ենք դարձել:

Նաև տեխնոլոգիաների առումով ենք առաջ գնացել: Հատկապես՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների: Այլևս նախկին միամիտները չկան, չկան նաև նախկին ռոմանտիկները, եթե, հատկապես, խոսքը վերաբերում է իշխանական նախաձեռնություններին: Ամեն մեկի մեջ շահագրգռության մի կետ հաստատ տեսնում են: Խմբակային լինի, թե՝ անձնական, կուսակցական լինի, թե՝ կլանային:

Եվ հիմա, ինչպես ասում են՝ եկել են սատանի թաղում քանդրբազություն են ուզում անել:

Գիտենք՝ մեկ–երկու շաբաթից լրանում է մարտի 1–ի իրադարձությունների տասը տարին:

Մարտի 1–ը, հասկանալի է, մեր այս անկախ պետականության արյունալի էջն է: Պատերազմական տարիներից հետո, երբ այդքան նահատակներ ունեցանք, երբ Եռաբլուրը ծածկվեց մեր տղաների մասունքներով, այժմ արդեն խաղաղ ժամանակներում կրկին հնչեց զենքը: Եվ հնչեց մայրաքաղաքի կենտրոնում: Եվ հնչեց արդեն մեր իսկ կողմից: Մեր իսկ կողմից՝ մեր դեմ:

Սա մեր լուրջ ճակատամարտն էր արդեն երկրի ներսում: Երկիրը կառուցելու ճակատամարտն էր: Եվ եթե արտաքին ճակատամարտը շահեցինք, ապա սա արդեն ներքին կյանքում մեր տանուլ տված ճակատամարտն էր:

…Եվ հիմա էլ քաղաքային մեր իշխանություններն ինչ–որ ցանկապատ են դրել ու սահմանափակել են մուտքն այն տարածք, որտեղ ավանդաբար մարդիկ հավաքվում ու հարգում են զոհերի հիշատակը:

Պատճառն էլ այնքան լավ է ձևակերպվում՝ ինչ–որ մի բարեգործական հիմնադրամ՝ ավելի որոշակի՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, քաղաքի այդ հատվածում բարեկարգման աշխատանքներ է կատարում:

Կարող ես երկու կերպ էլ մտածել. դու դրա իրավունքը լիովին ունես: Կամ, իրոք, ժամանակին, երբ քաղաքի այս հատվածը հանձնել են այդ հիմնադրամին բարեկարգման համար, չեն էլ մտածել, որ կարճ ժամանակ անց այստեղ նշվելու է մարտի 1–ի զոհերի 10–ամյա տարելիցը, ժողովուրդ է հավաքվելու:

Կամ էլ մեր իշխանությունները ամեն ինչ լա՛վ էլ էն գլխից են կանխատեսել ու բարեկարգման ծրագիրը մեջտեղ բերել:

Բայց, այնուամենայնիվ, եթե մենք անազնիվ ենք իշխանությունների մտադրության նկատմամբ, ապա դա չեզոքացնելու հեշտ ճանապարհը կա: Ընդամենը մի ցանկապատ է դրված, այդ ցանկապատը վերցնենք ու մարդկանց ասենք՝ այդ օրը եկեք ու Մյասնիկյանի արձանի մոտ ձեր հիշատակի միջոցառումն արեք:

Իսկ եթե մեր իշխանությունները զլանալու են այս պարզ ու հեշտ բանն անել, ապա էլ ի՞նչ մտածես: Մտածես, որ նրանք պատահակա՞ն են արել այդ ամենը: Պատահակա՞ն են ի սկզբանե ցանկապատ անցկացրել տարածքով, որպեսզի մարդիկ հավաքվելու տեղ ու հնարավորություն չունենան:

Առավել ևս, երբ մենք գիտենք, հրաշալի տեղյակ ենք, թե տարածքները չեզոքացնելու, ի չիք դարձնելու ինչպիսի վարպետության են տիրապետում մեր իշխանավորները: Կարող են ժողովրդի հավաքման վայրում շինարարական աշխատանքներ սկսել, կարող են ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, կարող են մանկական ատրակցիոններ տաղադրել և այլն, և այլն:

Էլ չենք ասում, որ մեկ էլ հավեսները բռնեց ու տվյալ տարածքում ու տվյալ օրերին ինչ–որ մանկական մրջոցառումներ կազմակերպեցին, երեխաներին բերեցին ու լցրեցին այնտեղ:

Եվ եթե այս անգամ էլ ամեն ինչ լինի այնպես, ինչպես եղել է նախկիններում, ապա հաստատ մի բան կարող ես մտածել: Որ մեր երկրում այս տասը տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Ոչ մի զարգացում, ոչ մի առաջընթաց չենք ապրել: Անգամ զարգացում ու առաջընթաց չի եղել մանիպուլյացիոն մեխանիզմների կիրառման առումով:

Ախր տեխնոլոգիաներն աշխարհում զարգանում են անկանխատեսելի արագությամբ: Իսկ մեր երկիրն էլ որոշ առումներով հետ չի մնում աշխարհից: Այ, օրինակ, աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման քարտեզի վրա մեր սեփական տեղն ու հասցեն ունենք:

Այսքանից հետո այսպես դոփե՞լ տեղում, հավատացեք, անպատվաբեր է մեզ համար:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan