Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ»

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

Արամ Խաչատրյանն իր շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երկրների առաջին դեմքերի՝ նախագահների հետ, նրանցից ստացել հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ:

«Արմենպրես»-ն այս անգամ առանձնացրել է կոմպոզիտորի նշանավոր հանդիպումներն արքայական ընտանիքների հետ:

Կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել: Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն իր կնոջ հետ հյուրընկալվել է թագուհու դղյակում:

«Նրանք ջերմ և շատ հետաքրքիր զրույց են ունեցել: Եղիսաբեթ 2-րդը մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող միջազգային մրցույթը: Նա նաև նվագել է  ջութակ, դասեր է ստացել հայտնի ջութակահար Էժեն Իզայիից:

Այդ է պատճառը, որ թագուհին ու Խաչատրյանը մանրամասն զրուցել են արվեստի, երաժշտական ասպարեզում նորամուծությունների, կոմպոզիտորի ստեղծագործական ուղու, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբերի մասին: Զրուցել են նաև երաժշտության ասպարեզի իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնց թվում էին աշխարհահռչակ երաժիշտներ»,- պատմում է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Թագուհին նաև փոքր-ինչ տիրապետել է ռուսերենին, ինչի մասին վկայում է նրա մակագրությունը հանդիպումից հուշ մնացած լուսանկարի վրա: Հանդիպման լուսանկարներն այժմ պահպանվում են թանգարանի պահոցում:

1973-ին կոմպոզիտորին հրավիրել են Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվել է նրա 70-ամյակը: Հենց այդ շրջագայության ընթացքում նա որոշել է այցելել նաև Մոնակո: Նույն ժամանակ Մոնակոյի արքայազնն իր տիկնոջ՝ աշխարհահռչակ աստղ Գրեյս Քելլի հետ գտնվել է երկրից դուրս, սակայն, կոմպոզիտորի գալստյան մասին լսելով, իր շրջագայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Լոնդոնից և անմիջապես գնացել այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը:

Արքայազնը ևս շատ արվեստասեր էր, և իր երկրում երկու տարին մեկ կազմակերպել է միջազգային մրցույթներ և փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին ոչ միայն հրավիրել է մաեստրոյին, այլ նաև խնդրել նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պիտի հնչեր փառատոնի բացման արարողությանը:

Կրկին համերգային շրջագայությամբ 1965-ին Իրանում գտնվող կոմպոզիտորի նկատմամբ Պարսից շահն իր համակրանքը ցույց է տվել՝ երկրում շրջագայելու համար տրամադրելով իր անձնական ավտոմեքենաներից մեկը: Շահն իր տիկնոջ հետ ներկա է եղել նաև Խաչատրյանի համերգին, որում հնչել է նրա Երկրորդ սիմֆոնիան: Սովորաբար համերգների ավարտին շահն անմիջապես լքել է համերգասրահը, սակայն այս դեպքն առանձնացել է մյուսներից: Շահն ու տիկինը հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, որի արդյունքում 5 բիս է եղել՝ Խաչատրյանը կրկին ու կրկին կատարել է իր ստեղծագործությունները: «Դա բացառիկ երևույթ էր՝ շահի ներկայությամբ այդ քանակի բիսեր դեռ չէին եղել»,- նկատեց Գրիգորյանը:

Հետո շահն իր տիկնոջ հետ գնացել է ետնաբեմ՝ մաեստրոյի հետ զրուցելու, ինչի մասին վկայում է պահպանվող լուսանկարը: Շահը մաեստրոյին բազմաթիվ նվերներ է տվել, որոնց թվում՝ պարսկական բավականին արժեքավոր երկնագույն գորգ: Խաչատրյանն այն բերել է Մոսկվա՝ զարդարելու իր մոսկովյան բնակարանը:

1961-ին, երբ կոմպոզիտորն այցելել է Եգիպտոս, հենց օդանավակայանում նրան դիմավորողների շարքում է եղել նախագահ Գամալ Աբդել Նասերը: Նասերը ներկա է եղել Խաչատրյանի համերգին: Մաեստրոյին է հանձնել նաև երկրի բարձրագույն պատվոգրերից մեկը՝ արվեստի ասպարեզում մեծ ներդրման համար առաջին կարգի պատվոգիր: Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին:

 

 

 

Պատրաստեց`  Աննա Գրիգորյանը

Լուսանկարները՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

 

website by Sargssyan