«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Կեցցե այն համաձայնագիրը, որը կնքեցինք Եվրոպական Միության հետ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամիսներ առաջ մեր երկիրը Եվրոպական Միության հետ կնքեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Բոլորս ցնծության մեջ էինք, այն անվանեցինք պատմական: Անգամ դրան տվեցինք միջազգային նշանակություն: Լրատվամիջոցներով շաբաթներով քննարկվում էր, թե այդ փաստաթղթին ինչպես է արձագանքում այս կամ այն պետությունը: Հատկապես՝ Ռուսաստանը:

Քանզի այն դրույթները, որոնք պարունակում էր համաձայնագիրը և որոնց իրականացումը ստանձնել էինք նույն այդ համաձայնագրով, խիստ տարբեր էին քաղաքական անգամ նաև քաղաքակրթական այն արժեքներից, ինչն ընդհանուր առմամբ ընկալվում կամ ընդունվում է հյուսիսի մեր հարևան երկրում:

Այո, մեր հասարակությունն էյֆորիայի մեջ էր: Մտածում էր՝ վե՛րջ ամենաթողությանը, վե՛րջ կոռուպցիային, վե՛րջ մարդու իրավունքների ոտնահարումներին:

Այժմ ոտքներս նոր ճանապարհի վրա ենք դնելու ու այդ ճանապարհով գուցեև՝ կամաց–կամաց, բայց գնալու ենք առաջ:

Բայց կարծես հեչ էլ այդպես չէ: Մեր իշխանությունները հեչ էլ մտադիր չեն ինչ–որ բան շտկել: Հատկապես անել մի բան, որը կսասանի իրենց կառուցած «աշխարհը», որն այսքան տարիներ առկա է մեր երկրում:

Խնդրեմ՝ այժմ արդեն իշխանություններն օրենսդրական փոփոխություններ են կատարում՝ որի նպատակն է իրավունք տալ դատավորներին, որպեսզի փաստաբանների նկատմամբ կիրառեն դրամական տուգանքներ:

Դե, հասկանալի է, եթե ցանկանում ես խեղճացնել մարդուն՝ կպիր նրա գրպանին: Այն էլ մեր երկրում, երբ ի բացառյալ մի խմբի, բոլոր մասնագիտություւնների տեր մարդիկ էլ նույն վիճակում են: Ինչպես ասում են՝ մի տնից չենք, մի հալի ենք: Բոլորն էլ մի կերպ են ծայրը– ծայրին հասցնում: Ոչ ոք ավել փող չի վաստակում մի կողմ դնելու համար:

Եվ ակնհայտ են պարզապես այս որոշման հետևանքները. փաստաբանները «լռելու են» դատական պրոցեսի ընթացքում: Իսկ իրենց վստահորդի պաշտպանությունն էլ թե ի՞նչ չափով կարող են իրականացնել, արդեն բոլորովին այլ նշանակության հարց է այս պարագայում:

Անշուշտ, շատ մասնագետներ օրենսդրական այս նախաձեռնությունների պատճառը համարում են երկրում ընթացող քաղաքական դատավարությունները՝ Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունները: Երբ փաստաբանների պատճառով իշխանությունները չեն կարողանում հասնել նրան, ինչը նախատեսել էին: Եվ ամենակարևորը՝ իրենց ուզածին հասնել իրենց ուզած ժամկետներում:

Բայց քաղաքական այս դատավարություններն էլ կավարտվեն–կանցնեն: Բայց օրենքը, որը նպատակ ունի խեղճացնել փաստաբանին, կմնա:

Ու մեր երկրում հրաշալիորեն կկարողանանք պաշտպանել թե՛ մարդու իրավունքները, թե՛ ժողովրդավարական արժեքները:

Այնպես որ՝ կեցցե այն համաձայնագիրը, որը կնքեցինք Եվրոպական Միության հետ:

 

Հ.Գ. Տեսնես եվրոպաներում հետաքրքրվո՞ւմ են մեզանով, գիտե՞ն ինչ ենք անում, ինչ չենք անում:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan