«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

«Յուտաքսի»–ն դիմել է դատարան

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նախորդ տարի աշնանը «Յուքոմ» ընկերությունը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պահանջելով «պարտադրել «Յուտաքսի» ընկերությանը դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ»: ՏՄՊՊՀ–ն դեկտեմբերի 27–ի որոշմամբ բավարարել էր այդ դիմումը:

Թեև «Յուտաքսի» ընկերությունը համամիտ չէր նման որոշմանը, սակայն կատարեց օրենքի պահանջը և փոխեց իր ընկերության տարբերանշանը: Նախկին սպիտակ ու կանաչին փոխարինեց մոխրագույնը: Սա ըստ ընկերության տնօրենի՝ ժամանակավոր ընտրություն է, իրենք պայքարում են նախկինը վերականգնելու համար:

Ընկերությունում կարծում են, որ այդ որոշումն ընդունվել է հիմնվելով օրենքի միակողմանի մեկնաբանության վրա և արդարությունը վերականգնելու նպատակով հունվարի վերջին դիմել են Վարչական դատարան՝ ՏՄՊՊՀ–ի վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով:

«Փաստի» հետ զրույցում «Յուտաքսի» ընկերության տնօրեն Գոռ Հակոբյանը պատմեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին գրանցել էին իրենց տարբերանշանը, սակայն գույնը չէին նշել, ինչից հետևում էր, որ կարող են ցանկացած գույն օգտագործել տվյալ ապրանքային նշանի համար:

– Իրենք ասում են իբր մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում, մենք իրենց բարի համբավի հետ ենք խաղում, պահանջել են փոխել լոգոն: ՏՄՊՊՀ–ից տեղեկացրին, որ իրենք նույնպես հարցումների միջոցով հասկացել են, որ մարդկանց մոտ շփոթություն չառաջացնելու համար պետք է կանաչ ու սպիտակ գույների համադրությունը փոխել: Որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր էինք իրականացնել այն, այլապես՝ կտուգանվեինք մինչև 5 միլիոն դրամի չափով: Մենք կատարեցինք որոշումը: Դեկտեմբերի 27–ին մեր գրասենյակի պատի լոգոն փոխեցինք, ափլիքեյշնների գույները նույնպես:

 

Մեքենաների վրա նույնպե՞ս փոխեցիք:

– Մեքենաների վրա հիմա էլ կա, ճիշտն ասած: Մենք չենք պարտադրում լոգո կպցնել, որոշ վարորդներ էլ հնարավոր է այլևս չհամագործակցեն: Սակայն ցանկացած վարորդի, ով ցանկություն է հայտնում լոգո ունենալ, տրամադրում ենք փոխված տարբերակը:

 

Դուք փոխել եք տարբերանշանը, շարժվել եք օրենքի տառին համաձայն, բայց նաև բողոքարկել եք, որովհետև համաձայն չեք:

– Այո, մենք պարտավոր էինք կատարել ՏՄՊՊՀ–ի որոշումը, հետո միայն բողոքարկել տարբեր ատյաններում: Մենք Վարչական դատարան ենք ներկայացրել մեր հայցը, որի մասին տեղյակ է նաև ՏՄՊՊՀ–ն և «Յուքոմ» ընկերությունը՝ որպես երրորդ կողմ: Մենք համամիտ չենք ՏՄՊՊՀ–ի կայացրած որոշմանը, օրենքի խախտում չենք արել: Հիմա սպասում ենք դատական նիստերին:

 

Երբ ձևավորվեց ձեր ընկերությունը, անվան յու սկզբնամասն ու կանաչ ու սպիտակ գույների համադրությունը ինչո՞վ էր պայմանավորված:

– Մեր կարգախոսն է յուրահատուկ բառը՝ յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր վարորդին: Յու–ն այդտեղից է առաջացել: Հետո գիտեք, որ տաքսիները լինում են կանաչ ու կարմիր նշաններով, որտեղ կանաչը միշտ ազատ լինելու նշան է: Կանաչ գույնը ընտրել ենք որպես ազատ տաքսու նշան: Գուգլում, երբ նշում ես ինչ–որ մի գույն, ցույց է տալիս, թե որ գույների համադրությունը ավելի գեղեցիկ կլինի: Մեր դեպքում բերել էր սպիտակը: Դրա համար էլ մենք դա ընտրեցինք: Եվ հետո կանաչը միայն իրենցը չէ: Ցանկացած կանաչ գույն կամ յու տառերը իրենց սեփականությունը չեն:

 

Դատական գործընթացից ի՞նչ եք ակնկալում:

– Դատական նիստերի ընթացքում պարզ կլինի: Ամեն դեպքում արդարություն ենք ակնկալում:





Քրիստինա Տեր-Մաթևոսյան

website by Sargssyan