Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Ահաբեկչության թաքնված վտանգը կամ իշխանության ակնարկը ծռերին

 

past.am-ը գրում է.

Հայաստանում մտադիր են քրեականացնել հանցանք կատարելու հրապարակային կոչերը, ինչպես նաև հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Առայժմ հայտնի չէ, թե ահաբեկչություն ասելով ինչ թիրախավորում է ընտրվելու: Հարցի շուրջ կա ոչ միայն իրավական անորոշություն, այլ, այսպես ասած քաղաքական: Անորոշ է, թե ովքեր կամ ինչ դեպքեր են իշխանությանը դրդում նախօրոք ապահովագրվել: Մեծ հավանականությամբ խոսքը Սասնա ծռերի և նրանց աջակիցների մասին է: Չնայած այն հանգամանքին, որ վերջիններիս գործողություններին իշխանության իրավական վերաբերմունքը ահաբեկչության հոդվածով չի արտահայտվում, բայց ակնհայտ է, որ իշխանական քարոզչությունը փորձում է նրանց մատուցել ահաբեկչական ֆոնի ներքո:
Չի բացառվում, որ փորձ է արվում քարոզչական այս մոտեցումը դարձնել իրավական ՝ առաջիկայում ծռերի, նրանց հայտնի ու անհայտ աջակիցների հնարավոր սաբոտաժները զսպելու համար:

Արտակ Ասլանյան

 

website by Sargssyan