«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Տնտեսական ապրանքների որակի վերահսկողության հարցը բավականին բացեր ունի



Ինչպես արդեն Past.am-ը տեղեկացրել է՝ «Սուրմալու» տոնավաճառում ՊԵԿ հսկողական միջոցառումների շրջանակում հարկային դաշտը շրջանցելու փորձ է բացահայտվել: Կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ: Ընդ որում, հայտնաբերված 168 տուփի վրա փակցված են եղել «Արիել» ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անվամբ հայաֆիկացման պիտակներ, ինչպես նաև տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ:

«Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, դրանք ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբևէ դրոշմապիտակներ չեն օտարել և չեն տրամադրել այլ անձանց: Ձեռնարկված միջոցառումներով Երևանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն  դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Երևանում` տարբեր խանութներից:
Past.am-ը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) պետի տեղակալ Արման Ավետիսյանից փորձեց պարզել, թե ինչպես կարող է շուկայում վաճառվել անհայտ ծագման լվացքի փոշի, երբ նոր օրենքով վաճառողն առանց ապրանքի որակի հավաստագիր ունենալու պետք է որ չկարողանա վաճառք իրականացնել:

Ա. Ավետիսյանն ասաց, որ տեսչական մարմինն ընդամենը ստուգում է մակնշման և հավաստագրի առկայությունը , իսկ ստուգումներ իրականացնում են հարկային մարմնի կողմից փոխանցված տվյալների համաձայն:

«Մենք «Սուրմալու»  կամ այլ տոնավաճառում ստուգումներ չենք իրականացնում, այլ ուսումնասիրություն ենք կատարում կոնկրետ տնտեսվարողի մոտ, որը կարող է տարբեր վաճառակետերում լինել: Եվ եթե կոնկրետ ապրանքատեսակի մասով դիմում-բողոք կամ վարչապետի հանձնարարական չենք ունենում, մենք ուսումնասիրություններն իրականացնում ենք մեր աշխատանքային ռիթմին համահունչ՝ նախօրոք հաստատված տարեկան ծրագրի շրջանակներում»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Նա թեև չբացառեց, սակայն քիչ հավանական համարեց, որ նույն ընկերությունն ինքն իր ապրանքանիշի կեղծմամբ կարող է զբաղվել: Ա. Ավետիսյանը նաև նշեց, որ ՇՎՏՄ-ն ապրանքի որակական հատկանիշները ստուգելու համար կրկնակի փորձաքննություն իրականացնելու իրավասություն չունի:

«Կարելի է ասել, որ դա օրենսդրական բաց է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա սպառողների իրավունքների պաշտպանության կոնկրետ մարմին, որը զբաղվի դրանով: Նախկինում նման մարմին եղել է»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Փաստորեն ժամանակին գործող պետական ստանդարտների հիմնարկությունը ներկայում մասնատվել է, և դրա արդյունքում տարբեր տեսչություններ են ձևավորվել, բայց փաստորեն ստուգել, թե տվյալ տնտեսական ապրանքների որակական հատկանիշները համապատասխանում է ներկայացվող հավաստագրում նշված չափանիշներին, թե ոչ՝ հնարավոր չէ:

«Միանշանակ խոսքը վերաբերում է սպառողների իրավունքներին, բայց մենք ստուգումների ժամանակ ստուգում ենք ընդամենը հավաստագրերի և մակնշման առկայությունը: Այսօր մենք այդքանով ենք շուկան վերահսկում»,- ասաց ՇՎՏՄ պետի տեղակալը:

Արմինե Գրիգորյան    

website by Sargssyan