Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Բանանը թանկացել է 44 տոկոսով. սուպերմարկետներում այն վաճառվում է 800 դրամով





Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750-790 դրամի սահմաններում:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Past.am-ը արձանագրել էր, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի՝ թանկացել է նաև բանանը: Մասնավորապես՝ մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին բանանի գինը ևս բարձրացել էր: Նշված ժամանակահատվածում, սակայն, բանանի գինը 550 դրամից բարձրացել էր՝ հասնելով 650 դրամի:

Հավելենք, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»-ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

ՀՀ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Նրանք անգամ հայտարարեցին, որ բանանի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա: Ըստ ներմուծողների՝ կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, բայց Հայաստանում մեկ կիլոգրամի գինը 600 դրամի սահմաններում նորմալ է:

Կրկին գործ ունենք մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն, թե զուտ թանկացման հետ, ինչը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու պատասխանատու մարմինները կրկին ուսումնասիրության առիթ ունեն:

Աննա Բադալյան

website by Sargssyan