Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

«Բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում». միջազգային շուկայում անգամ սկանդալ է հասունացել

 

 

Օրեր առաջ Past.am-ն անդրադարձել էր հայկական շուկայում առկա բանանի գնի բարձրացմանը: Արձանագրել էինք, որ մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինը հասել էր 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում էր 750-790 դրամի սահմաններում: Վերջին երկու օրերի ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել: Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ՝ անգամ 550 դրամով: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում:

Նոր տնտեսվարողներից մեկը Վահրամ Միրաքյանն էր, ում հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ՝ բանանի շուկայում առկա գների թռիչքային բարձրացումն ինչի հետևանք է:

«Կենտրոնական Ամերիկայում եղանակի պատճառով բերք չկա, ցուրտ է: Այս շուկայում հայտնի գիգանտ ընկերությունները («Dole»,«Chiquita» և այլն), որոնք Ամերիկայից բանան էին վերցնում ու տարածում ամբողջ աշխարհով մեկ, եղանակի պատճառով խնդրի առաջ են կանգնել: Բերքը չի հերիքում և իրենք մուտք են գործել այլ շուկաներ, մասնավորապես՝ Էկվադորի շուկա: Իսկ Հայաստանը հիմնականում բանան է ներկրում Էկվադորից, որտեղ, փաստորեն, բանանի գինն այս ամենի հետևանքով սարսափելի բարձրացել է: Վերջին 30 տարվա մեջ այսքան բարձրացում չի արձանագրվել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց «Տրոպիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ունեն հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ կարողանում են հետևել ամբողջ աշխարհում առկա գներին:

«Այն երկրներում, որտեղ բանանը էկվադորից է ներկրվում, բանանի գինը շատ է բարձրացել: Սա հանգեցրել է նրան, որ ամբողջ աշխարհում բանանի գները բարձրացել են: Բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլև Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում և Հնդկաստանում են բարձրացել: Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է: Ճանապարհը հեռու է՝ մոտ 30-35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան»,-ասաց նա:

Վահրամ Միրաքյանը նշեց, որ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ բանանի գները մոտ 3 անգամ բարձրացել են:

Իսկ թե ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, բարձրացո՞ւմ, թե նվազում է սպասվում, Վահրամ Միրաքյանը նշեց. «Մենք հետևում ենք Կենտրոնական Ամերիկայի եղանակի տեսությանը: Եթե մարտի սկզբից եղանակը կարգավորվի, մոտ 1 ամիս հետո էլ բերքը կկարգավորվի: Այսինքն՝ ապրիլի սկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում բանանի գները կսկսեն իջնել: Հաշի առնելով, որ մոտ մեկուկես ամիս տևում է, մինչև բանանը հասնում է ՀՀ, մոտ 2 ամիս էլ տևում է, մինչ վաճառքի է հանվում, ապա կարող եմ ասել, որ ՀՀ-ում բանանի գինն ամռանը նոր կիջնի: Մայիսին Էկվադորում գները կիջնեն, իսկ դրա արդյունքը մենք կտեսնենք հունիս-հուլիս ամիսներին: Առաջիկա 3-4 ամիսներին բանանի գինը բարձր է լինելու՝ հնարավոր է, որ ավելանա: Ավելանալու տեսանկյունից բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում՝ իջնելու նշան չկա»:

Ներկրողը նշեց, որ այս պահին ևս միջազգային շուկայում գները բարձրանում են, ինչի հետևանքը մեզ մոտ կզգացվի մեկուկես ամիս հետո. «Հիմա մենք ստանում ենք դեռ մեկուկես ամիս առաջ ավելացածի արդյունքները»:

Նա շեշտեց, որ այս ամենի հետևանքով իրենց եկամուտը ևս նվազել է. «Ամիս է եղել, որ նույնիսկ եկամուտ չենք ունեցել: Մենք աշխատում ենք գոնե ներքին շուկայում չբարձրացնել, որովհետև մարդիկ արդեն սովորել են գներին»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ միջազգային շուկայում բանանի գների հետ կապված անգամ սկանդալ է հասունացել. «Այնտեղ արտահանողներն անգամ նամակով դիմել են Էկվադորի կառավարությանը՝ նշելով, որ չեն կարողանում արտահանել և մի շարք խնդիրների առաջ են կանգնել»:

Աննա Բադալյան

website by Sargssyan