Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ»

Անիտա Հախվերդյան. «Ո՞վ է գալիս ինձ հետ սուրճ խմելու»



 Երգի պետական թատրոնում մարտի 16-ին և 17-ին համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում հնչելու են երգահան Անիտա Հախվերդյանի հեղինակած երգերը: Բոլորին արդեն հայտնի երգեր են հնչելու, սպասվում են նաև երգի պրեմիերաներ: Սպասվելիք համերգի մասին Past.am-ը զրուցել է երգահանի հետ:

- Հետաքրքիր նախաբան կա՝ Անիտա Հախվերդյանի երգերը սուրճի պես տարբեր են: Կպատմե՞ք ինչպես ստեղծվեց համերգ կազմակերպելու գաղափարը:

-«#ԿոֆեԿենտրոն #Երգ #Անիտա» հեշթեգը բերեց նրան, որ ամեն ինչ կապվեց սուրճի հետ: Մենք ունենք գործընկեր, ով համերգի ժամանակ սուրճ է հյուրասիրելու: Հետաքրքիրը գիտե՞ք որն է: Ես արդեն 20 տարի է աշխատում եմ Երգի թատրոնում, այն կարող եմ իմ տունը համարել: Ես բազմաթիվ մարդկանց կանչում եմ մեր տուն, որ լսեն իրենց ուզած երաժշտությունը: Ինձ թվում է՝ ուրախ կանցնի: Ո՞վ է գալիս ինձ հետ սուրճ խմելու: Դուք գալիս եք Երգի պետական թատրոն սուրճ խմելու, իսկ ձեզ հետ էլ մի բաժակ երգ եք տանում:

Համերգին տարբեր երգիչներ են մասնակցելու: Փորձել ենք ընտրել 300-ից ավելի երգերից ամենահիշվողներն ու սիրվածները:

Մինչ այս երկու ստեղծագործական երեկո է եղել, մեկը 5, մյուսը՝ 10 տարի առաջ: Գրաֆիկ չկա, այս տարի ուղղակի համընկավ: Նոր տարուն որոշեցի՝ այս տարի ուզում եմ շատ հոգնել, որովհետև նախորդ տարի շատ հանգիստ էի ապրում, ճանապարհորդում էի, ինչ ուզում՝ անում էի: Որոշեցի այս տարի շատ աշխատել: Համերգն, ամեն դեպքում, աշխատանք է:

Ինձ ստիպեցին համերգ կազմակերպել՝ իմ կամքով չեմ գնացել այդ քայլին: Այսօրվա անհասկանալի երգերի ֆոնին 10, 20 տարի առաջ ստեղծված երգերի նկատմամբ ինչ-որ նոստալգիկ բան կա. «Բա մենք մեծացել ենք այդ երգերով, համերգ չլինի՞, ամոթ չի՞, ինչո՞ւ չես կազմակերպում»: Այսպես ծագեց համերգ կազմակերպելու միտքը: Համերգը ստանդարտ ձևաչափով չի լինելու՝ կլինի ավելի խաղարկային, ավելի մտերմիկ:

-Խոսեցիք նոստալգիկ հիշողությունների մասին: Այսօր երգարվեստում որակի պակաս տեսնո՞ւմ եք:

-Մի հետաքրքիր բան պատմեմ: 1999 թվականն էր: Եղավ «Լուսին» երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն էր, խոսքերինը՝ ես: «Լուսին»-ը բեկում մտցրեց էստրադայի մեջ: Այն ինչ-որ մի նոր բան թելադրեց: Ավելի քաղաքային, ավելի պարզ ու մեղեդային ինչ-որ մի բան առաջարկեց: Շատ լավ հիշում եմ՝ լուսահոգի Տիգրան Նաղդալյանը զանգահարեց ու ասաց՝ ի՞նչ տեքստ ես գրել, այդ ի՞նչ պարզունակ տեքստ ես գրել: Ես, իհարկե, սկզբից նեղստրեցի:

Շատ հնարավոր է, որ այն երգերի մասին, որոնք հիմա են գրվում և մեզ համար պարզունակ են կամ պրիմիտիվ, 20 տարի հետո ասեն, որ գոհարներ են: Ամեն դեպքում, երգի մեջ գոյություն ունի տրամաբանություն: Եթե շարադրման, թեկուզև մեղեդու մեջ տրամաբանություն չկա… Ամեն դեպքում, այն պետք է լինի տրամաբանական: Բառերի մեջ տեքստի, պատումի առանցքը պետք է լինի, որովհետև երգն, ամեն դեպքում, պատմություն է, պստիկ, երեք րոպեանոց պատմություն: Եթե այդ ամենն ունի երգը՝ ուրեմն արժեքավոր է:

- Կա՞ն ստեղծագործություններ, որոնք, ամեն դեպքում, առանձնացնում եք, և որոնք բեկում էին նաև ձեզ համար:

-Կան իհարկե: Ինչպե՞ս ես սովորաբար գրում երգը: Լսում ես: Չգիտեմ՝ քաղաքի աղմուկ ես լսում, պատմություն ես լսում, կյանքից վերցված բաներ, քո կամ ուրիշի կյանքից ինչ-որ իրավիճակներ ես մտցնում: Երկու հանգամանք կա, որի դեպքում երգն ինձ համար դառնում է սիրելի ու հոգեհարազատ: Առաջին՝ եթե երգի պատումն անմիջապես ինձ հետ է կապված, երկրորդ՝ որ տեխնիկապես բարդ է եղել, և ես այն կատարել եմ:

Գտնում եմ, որ հիմա վաստակել եմ իմ ուզած երաժշտության վրա երգ գրելու իրավունքը: Գրվում է երաժշտություն, հետո մեղեդու վրա գրում ես բառ: Դա է երգի ճիշտ տարբերակը: Իսկ եթե սկզբից կա տեքստ ու հետո են գրում երաժշտությունը, վերջինը սկսում է կաղալ: Եթե երաժշտությունն ինձ դուր չի գալիս, ես միանգամից չեմ գրում, որովհետև ես երգ գրելով չէ, որ գումար եմ վաստակում: Եթե մեղեդին լավն է ՝գրում եմ, եթե դուր չի գալիս, «քիմիա» է՝ այսօրվա հիմարություն, չեմ գրում:

-Ի՞սկ կոմերցիոն երգերը:

-Տեքստի իմաստով կարելի է գրել կոմերցիոն երգ, բայց այդ կոմերցիան այնքան չնչին պետք է լինի: Կոմերցիոնի դեպքում թեմատիկ մի բան պիտի գրես: Հենց սկսում ես այդպիսի բաների մասին մտածել, և սկսում ես կոմպրոմիսի գնալ ու կոմերցիան խեղդում է քեզ, երգդ տապալվում է: Առհասարակ, երբ արվեստում կոմպրոմիսի գնացիր, ամեն ինչ անհաջողության է մատնվում:

 

Աննա Բադալյան

 

 

 

website by Sargssyan