«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Վարկային կազմակերպությունները խեղդում են վարկառուներին

Իրականում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130-150 % տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում:

Past.am-ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը:

Հիմա էլ, ինչքան գումար որ ձեռքն ընկնում է մուծում է, որ այդ վարկի դարդից պրծնի, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերցրած գումարը զրոյացնել:

«Վարկ վերցնելու ժամանակ ինձ միայն ասացին, որ վերցրած գումարի տարեկան տոկոսադրույքը 24 % է, բայց չասացին, որ փաստացի վճարումներով տարեկան տոկոսադրույքը հասնում է 150 %-ի: Սա խաբեություն է, քանի որ միայն ես չեմ այս օղակի զոհը դարձել: Եվ եթե իմանայի, որ 1000 դոլարին համարժեք դրամ վերցնելուց հետո տարեկան պետք է փաստացի 2500 դոլար գումար վերադարձնեմ, այսինքն՝ մայր գումարից բացի մեկ ու կես անգամ ավելի վճարեմ, չէի համաձայնվի այդ պայմաններին: Ստացվում է, վերցրածս գումարի ամսական տոկոսադրույքը ոչ թե 2 % է, այլ՝ 12 %-ից ավելի: Սա խաբեության թակարդ է, որի մեջ ամեն վայրկյան մարդ է ընկնում, բայց հետաքրքիր է, թե իշխանություններն այս մասին ինչ են մտածում»,- ասաց մեր զրուցակիցը:

Past.am-ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»-ը 12-ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչև 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130-150 %-ի շրջանակներում:

Վարկի տրամադրման նշված պայմանները թեև ներկայացված է կազմակերպության կայք-էջում, բայց հասկանալի է, որ այս կամ այն անհետաձգելի հարցը լուծելու համար շտապ գումար է անհրաժեշտ լինում, դժվար թե մարդը մտածի վարկի տրամադրման պայմաններին խորությամբ ծանոթանալու մասին: Այսինքն, մարդիկ հիմնականում դրա մասին իմանում են, երբ մի քանի ամիս պարտաճանաչ մուծում են կատարում, սակայն հետո պարզում են, որ վերադարձնելու ենթակա գումարը վճարմանը համարժեք չի «մաշվում»:

Կարճ ասած, ամեն քայլափոխի հանդիպող վարկային կազմակերպությունների գրասենյակներն ու գովազդային պաստառներն ընդամենը խայծ են, որը կուլ տալուց հետո մարդիկ հայտնվում են թակարդում, որից դուրս գալը բավականին դժվար է լինում:
Ի դեպ, հարցը պարզաբանելու համար Past.am-ը դիմել է նաև Կենտրոնական բանկին և բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan