«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ

«Եթե ներդրողը «Նաիրիտը» դիտում է որպես անշարժ գույք, պետությունը դրանից շատ փոքր դիվիդենտներ կշահի». տնտեսագետ

Կառավարության՝ երեկ կայացած նիստում որոշում ընդունվեց «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը անկախ գնահատողի կողմից գնահատված 626 միլիոն 900 հազար դրամ շուկայական գնով ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին:

Հիմնավորման մեջ ասված էր, որ գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում, իսկ «Ա-Ս ինվեսթմենթս»-ը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Մասնավորապես՝ հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, հյուրանոցային համալիր և այլն: Միաժամանակ ընկերությունը ծրագրի իրականացման համար 7-10 տարիների ընթացքում կներդնի 7 միլարդ 500 միլիոն դրամ և կստեղծի 250 նոր աշխատատեղ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը պատասխանելով Past.am-ի այն հարցին, թե «Նաիրտիի» վաճառքով երկիրը ինչ կորցրեց հարցին, նշեց, որ եթե ներդրողը այն դիտում է որպես անշարժ գույք, պետությունը դրանից շատ փոքր դիվիդենտներ կշահի, իսկ եթե դիտում է որպես արտադրական ցիկլ, ապա դրական փոփոխություններ կարելի է ակնկալել: Ըստ նրա՝ սա ինչ-որ առումով աշխուժացում կբերի, բայց դրանից հնարավոր չէ ակնկալել բավականաչափ որակյալ փոփոխություն և դեպի արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություն: Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել շուկաները և անվանացանկը՝ ավելի շատ ապրանքներ կամ ծառայություններ առաջարկի և ավելի շատ արտարժույթ գեներացնի:

««Նաիրիտը» բացի առևտրային գործունեությունից, նաև սոցիալական գործառույթ ունեցող հիմնարկ էր՝ շատ զբաղվածներ կային: Ժամանակին՝ որպես լուծարման հիմնավորում ներկայացվում էր համաշխարհային բանկի կողմից կատարված գնահատականը, բայց այդ գնահատականների հիման վրա ինչ-որ մոտեցումներ ամրագրելը, մի փոքր կոռեկտ չէ, որովհետև առաջինը՝ կառավարությունը առևտրային կազմակերպություն չէ և ունի մի շարք այլ սոցիալական երաշխիքներ ու գործառույթներ:

Այսօր պետությունը պետք է «Նաիրիտի» գործազուրկներին նպաստներ տա և վերապրոֆիլավորի: Իսկ որն ամենակարևորն է՝ մենք նման եզակի, հազվագյուտ մասնագետներ չունենք և չունենք կրթօջախներ, որտեղ այդ փորձը կփոխանցեն»,- նկատեց Մանուկյանը:

Ըստ նրա գործընթացն ինր-որ առումով դրական երևույթ է, քանի որ վերականգնում տեղի կունենա, բայց հասկանալի է նաև, որ նույն ծավալներով կամ նույն սկզբունքներով չի իրականացվի, ինչ նախկինում էր. «Եթե որոշում են ամբողջովին վերապրոֆիլավորել, դրան սկեպտիկորեն եմ մոտենում, եթե որոշում են պրոֆիլը հարակից ճյուղերով փոխել, ապա հյուրանոցային համալիրը ես այդ նույն կոնտեքստում չեմ տեսնում: Քիմիայի, կաուչուկի ոլորտներն ավելի կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների համար:

Եթե նայենք ռազմավարական տեսանկյունից՝ պետք է ուսումնասիրել արտադրամասերը փոքր կլինեն, թե մեծ, կա՞ն արդյոք արտահանման շուկաներ, թե միայն ներքին սպառման համար է: Ընդհանրապես ամեն երկիր մրցունակ է, երբ կարողանում է մի բան արտահանել և վաճառել դրսում, ներքին պահանջարկը երկարաժամկետ տնտեսական աճին շատ քիչ նպաստի:

Եվ ամենակարևորն այն է, որ հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ ինչ եղավ վատնած միլիոնների հետ, կայի՞ն արդյոք այդտեղ չարաշահումներ, պատշաճ ուսումնասիրություն այդ մասով ևս չի իրականացվել»,- նշեց նա՝ հիշեցնելով ու զուգահեռներ տանելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ. «Համալիրի վերաբերյալ էր ներդրումային նախագիծ կար, սակայն այն ՊՆ ենթակայության ներքո անցավ: Հետո ներկայացվեց, թե մասնավոր ներդրող է գալու, բայց այդտեղ ոչ մի փոփոխություն կամ շինարարություն ես չեմ տեսել»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

website by Sargssyan