«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

ԱԱՀ-ի կիրառումը՝ խոչընդոտ շինշիլաբուծության համար. նոր առաջարկ կա

ԱԱՀ-ի կիրառումը՝ խոչընդոտ շինշիլաբուծության համար. նոր առաջարկ կա
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկը հայաստանյան գրասենյակը վերջին տարիներին նյութական և տեխնիկական աջակցությամբ ՀՀ-ում  գործնական քայլեր ձեռնարկվեցին շինշիլաբուծության զարգացումը խթանելու ուղղությամբ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս ճյուղի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացվել:

Նախագծի համաձայն՝ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, որի դեպքում կթույլատրվի շինշիլա ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի կիրառման:

Ընդգծվել է, որ ԱԱՀ-ի կիրառումը վերոնշյալ կենդանիների ներմուծման ժամանակ խոչընդոտում է տվյալ ճյուղի զարգացմանը՝ նպաստելով կենդանիների գնի բարձրացմանը. «Սույն օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա ԱՏԳ ԱԱ 0106190099 ապրանքային խմբին դասվող շինշիլաներ հանրապետություն ներմուծել ԱԱՀ կիրառման, ինչը կնպաստի շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների աճին, վերջիններիս համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սույն օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման և ՀՀ բարձրարժեք տոհմային շինշիլաներ ներկրելու, բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ»:

Նախագծում նշվում է, որ շինշիլաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը:  
Ակնկալվում է, որ առանց ԱԱՀ-ի կիրառման բարձրարժեք տոհմային շինշիլաներ ներմուծելն իր դրական ազդեցությունը կունենա ներմուծման ծավալների աճի և հետագայում բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք թողարկելու և արտահանելու վրա. «Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը»:

Աննա Բադալյան

website by Sargssyan