Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Երվանդ Ղազանչյան. «Շքեղ ներկայացումը թանկ հաճույք է». «Էսպես մինչև ե՞րբ... մինչև երկիրը խելքի գա»


Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում Գուրգեն Խանջյանի «Էսպես մինչև ե՞րբ» պիեսն էր՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ, որը թատրոնի բեմում է արդեն երկար տարիներ: Ու թեև թվում է, որ ժամանակի հետ պիեսում ներկայացված խնդիրները պետք է որ այսօր արդեն լուծված լինեն, բայց՝ ոչ, այդպես չէ՝ դրանք նույնն են, նույն հինը՝ նորի տեսքով:

«Վա՜յ թոշակի հույսին մնացողին», «Ձուկը գլխից է հոտում», «Հայաստանի Հանրապետությունն ուր, օրենքն ուր», «Հեղափոխություն պետք չէ, էն մեկը դեռ չենք մարսել», «Ռեստորան բացելու համար միջին պատգամավորի ազգական պիտի լինես...»:

Ներկայացման ընթացքում հնչող այս խոսքերը, արտահայտությունները էլ ավելի են ամրապնդում այն միտքը, որ տարիներ կանցնեն, սակայն բարքերը, մարդիկ նույնը կմնան, կփոխվի միայն գործողության վայրն ու տարեթիվը: Սակայն, միաժամանակ, կմնա հույսը, որ «գուցե մի օր էլ երկիրը խելքի գա»:

«...Ապրում ես 50–60 տարի, հազիվ քո մասնագիտությունն ես իմանում...»
Ներկայացման ավարտից հետո թատրոնի բեմադրող ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը պատասխանել է «Փաստ»–ի մի քանի հարցերին:

– Ի՞նչ կասեք Խանջյանի այս պիեսի մասին:

– Ես մեկ սկզբունք ունեմ՝ առանց հայ դասական, ժամանակակից պիեսների հայ թատրոն գոյություն ունենալ չի կարող: Ես ավելի լավ է բեմադրեմ հայ ժամանակակից հեղինակի, ինչ–որ չափով պայմանականորեն թույլ պիեսը, քան պորտուգալական, իսպանական կամ ամերիկյան ժամանակակից, այսպես կոչված, բրենդային պիեսները, որոնցով ողողված է մեր ամբողջ հայ թատրոնը:
Սա ժողովրդի սրտի, մտորումների մասին է, պարզապես ճիշտ երակի վրա է: Մենք խաղում էինք Խանջյանի «Ինձնից պրծում չկա» պիեսը, և եկավ ՀՀ նախագահը, մտածում էինք՝ ինչ կլինի, Սերժ Սարգսյանը ոչ միայն շնորհավորեց, այլև ասաց՝ եթե ինձ նախօրոք ասեիք, ես ավելի հետաքրքիր բաներ կտայի այս ներկայացման համար:
Մենք կռվելու և Ղարաբաղի առաջին գիծ գնալու հնարավորություն չունենք: Բայց դրա փոխարեն անում ենք այս պիեսը, անում ենք «Ինձնից պրծում չկա»–ն, այլ գործեր. կռվում ես մշակույթում` կռվում ես հետին պլանում:
Այստեղ հայ դերասանները զգում են իրենց` ինչպես ձուկը ջրում, տանն են: Հանդիսատեսը սիրում է` իր հետ խոսես, սուտ չասես: Պատահական չէ այս հաջողությունը, որ 10 տարի է կա: Հետո, մենք ոչինչ չգիտենք մեր երկրի մասին, միայն բամբասել գիտենք: Ոչ ոք այս երկիրը չի ճանաչում, Երևան քաղաքն էլ չի ճանաչում: Մենք չգիտենք՝ ինչ ձորեր կան Հայաստան աշխարհում, ինչ լեռներ, չենք իմանում, բայց խոսում ենք: Փոխարենը լսում ենք, որ կովերի ծնելիությունն ընկել է, որ լավ չեն պատրաստվել գարնանացանին: Ամեն ինչի մասին խոսում են, մեզ չեն խղճում, այդքան բան իմանալ չի կարելի: Ապրում ես 50–60 տարի, հազիվ քո մասնագիտությունն ես իմանում, այն էլ հասկանում ես, թե` չէ` հայտնի չէ:

– Ներկայացման կաշառք վերցնող բոլոր հերոսները գորշ զգեստներով էին: Ինչո՞վ է պայմանավորված: Կյանքի գորշությո՞ւնն են արտացոլում:

– Դրանք նույն մարդիկ են, զգեստն էլ է նույնը, քայլվածքն էլ, ամեն ինչը: Եվ այդ է սարսափելի, և դրա համար չես կարողանում տարբերել նրանց:

– Ժամանակ և հնարավորություն եղե՞լ է նախագահի հետ խոսել երկրի խնդիրների մասին որպես քաղաքացի:

– Միակ մարդը, ով հանրապետությունում մշակույթ բառն օգտագործում է, նախագահն է: Վարչապետը բիզնես է ուզում, այդ բառը գիտի, փոքրուց սովորել է՝ բիզնես, բիզնես, բիզնես: Հիմա ինչքա՞ն բնակիչ կա Հայաստանում: 2,5 միլիոն բիզնեսմեն կլինի՞ մի երկրում:
Խոսել ենք, իհարկե: Պարզապես մեզ մոտ մի սովորություն կա՝ ես չեմ ուզում փորձել, նախագահը թող գա փորձի, չեմ ուզում երգել, թող նախագահը երգի, ամեն ինչ նախագահը անի, բա մենք ի՞նչ պետք է անենք:

– Որքանո՞վ է թատրոնը կարողանում պահել երաժշտական կոմեդիայի ֆորմատը: Այսօրվա հանդիսատեսի համար պահանջվա՞ծ են օպերետները և երաժշտական ներկայացումները:

– Իհարկե պահանջված են: Ինձ ասում են՝ ինչու «Սիլվա» չեք բեմադրում: Բայց դրանք հսկայական գումար են պահանջում: Եթե ոչինչ չանես, պետք է գոնե բալետը 2 անգամ ձեռնոց փոխի, երգչախումբը զգեստներն ու գլխարկները փոխի: Մենք այսօր հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե աշխարհի թատրոններն ինչ են անում: Պետք է փող լինի, որպեսզի կարողանաս շքեղ ներկայացում անես: Շքեղ ներկայացում անելը թանկ հաճույք է:
Վերջին 6–7 տարում բազմաթիվ երաժշտական ներկայացումներ բեմադրեցինք, որի համար մի դեպքում նախագահն օգնեց, մի դեպքում նախկին վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը: Հիմա արդեն ես գոնե անհարմար եմ զգում նորից դիմել իրենց:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan