Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Վազգեն Սաֆարյան. «Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել»

«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի հետ հանդիպմանը նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:

«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան, որը դասական կապիտալիզմի միջնաբերդն է, հիմնական ֆոնդերում պետության մասնաբաժինը կազմում է 53 տոկոս, ապա մենք ու՞մ ենք ընդօրինակում: Ես այդ հարցը տվել եմ ինչպես 97 թվականին Բաբկեն Արարքցյանին, այնպես էլ հիմա Արմեն Սարգսյանին, նշելով որ ամեն ինչ սեփականաշնորհելով հասել ենք մի իրավիճակի, որ պետությունը կորցրել է իր կարողությունների 90 %-ը: Եվ պետությունը պետք է վերականգնի իր կարգավորիչ և կառավարող դերը և համապատասխան ֆունկցիա իրականացնի, նաև հետ գնելով այն ակցիաները, որոնք մասնավորի ձեռքում է, բայց շրջանառու միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում գործարկել»,- Past.am-ին ասաց Վ. Սաֆարյանը:

Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով նախագահի ինստիտուտը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ այսօրինակ հարցերն ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար: Նա նաև կարծում է, որ հասել ենք մի հանգրվանի, որ պետք է մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե մինչ օրս ինչ ենք արել, ինչքան ենք սխալվել և այդ կետից սկսենք առաջ գնալ:

«Իմ կարծիքով այն սխալները, որոնք թույլ են տրվել, պետք է դրանցից ձերբազատվել և գնալ դրանք ուղղելու ճանապարհով, որովհետև մենք այլևս սխալվելու տեղ չունենք:
Այսինքն, իրավիճակն այնքան է վատացել, որտեղից դուրս գալու համար միայն առաջընթաց քայլեր պետք է իրականացվեն: Լիբերալ ազատական տնտեսությունը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք մեր արդյունաբերությունը: 1995-97 թվականներին ազգայնացվել է 52,7 միլիարդ դրամի պետական ունեցվածք, որի 99,3 %-ը իրականացվել է հավաստագրերով: Այսինքն, ազգային ունեցվածքը վաճառվել է իր գնից 1000-ից 1200 անգամ ավելի ցածր գնով: Եվ քանի որ1 դրամը 200 ռուբլու համարժեքով էր հաշվվում, իսկ հավաստագրերը հաշվարկվում էին 20 հազար դրամ, բայց շուկայում, փողոցում վաճառվում էին մոտ 3000 դրամ»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում սեփականաշնորհման արդյունքում բյուջեի մուտքերը պետք է կազմեին 4,8 միլիարդ  դրամ, բայց իրականում մուտքագրվել է 364 միլիոն դրամ, որը կազմում է մուտքագրվելիք գումարի 7, 55 %-ը: Այսինքն,  2 միլիոն հատ սեփականաշնորհման սերտիֆիկատով և 353 միլիոն դրամ կանխիկ գումարով 100 հազար մարդ կամ ազգաբնակչության 3 %-ը մարել է բաշխված սերտիֆիկատների 60 տոկոսից ավելին: Եվ այն, ինչ Արևմտյան Եվրոպայում իրականացվել էր 250-ից 300 տարում, Հայաստանում իրականացվել է 3 տարում և կատարվել ազգային ունեցվածքի վերաբաժանում:

«Եվ այդ հախուռն սեփականաշնորհման արդյունքում ունենք պատկեր, որ կան սեփականաշնորհված գործարաններ, որոնց մեծ մասը չի աշխատում: Եվ եթե այսօր ունենք 4-րդ հանրապետություն, ապա պետք է իշխանությունները վերլուծություն կատարեն, թե ինչ ենք ունեցել և ինչի ենք հասել: Ազատ շուկան իրեն սպառել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսի: Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել: Պետությունը պետք է ուղղորդող, նպաստող, խթանող լինի, որպեսզի զարգանա: Իսկ եթե ձեռքերը լվանա և կողքից նայի, թե մասնավորն ինչ քայլեր է կատարում և բյուջե ինչ մուտքեր է ապահովում, մենք այսպես շարունակելու ենք խարխափել: Մեզ պետք են կտրուկ քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը»,- ասաց Վ. Սաֆարյանը:   

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan