Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Միջազգային հանրությունը պետք է Արցախն ընդունի ազգերի ընտանիք. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում

Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է past.am-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: 

Էվանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելություն է իրականացնում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Նա ընդգծում է, որ թեպետ կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, սակայն այս ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

Հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դիվանագետը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագություններ էր իրականացրել, որոնք հիշեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը:

«2016 թվականի պատերազմին հաջորդած հուլիսին այցելելով Արցախ՝ սեփական աչքերով ականատես եղա նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու դե ֆակտո իշխանությունները, չնայած աշխարհի կողմից «չճանաչված» լինելու փաստին, գործող ժողովրդավարություն են կառուցել: Նրանք ի ցույց են դրել պետությանը հատուկ բոլոր հատկանիշները, որոնք նշվում են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում՝ բացառությամբ վերջինի. այն է՝ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը: Իրականում նրանք ունեն կարողությունը, սակայն այդ հնարավորությունը նրանց մերժվում է»,- գրում է ՀՀ նախկին դեսպանը: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը պատժում է ցանկացածին, ով այցելում է Արցախ՝ ներառելով նրանց Բաքվի այսպես կոչված «սև ցուցակում»: Հեղինակն ընդգծում է, որ այդ շարքում են օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն, հայտնի խոհարար Էնթոնի Բըրդեյնը, Washinton Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը և շատ ուրիշներ, այդ թվում և հենց ինքը՝ Էվանսը:

Նա նշում է, որ համաձայն վերջերս Բրյուսելում հանդիպած միջազգային իրավունքի փորձագետների՝ ինքնորոշման իրավունքը գերազանցում է տարածքային ամբողջականության սկզբունքին, որը կարելի է օգտագործել միայն պետությանը արտաքին վտանգներից պաշտպանելու դեպքում՝ չխոչընդոտելով, սակայն, փոքրամասնության իրավունքները:

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- եզրափակում է Ջոն Էվանսը:

website by Sargssyan