Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Մահվան բանտը՝ «Ալկատրաս». Ահա, թե ովքեր կարողացան փախչել այս բանտից և ինչ եղավ նրանց հետ

«Ալկատրաս»-ը մարդու կողմից ստեղված ամենադաժան վայրերից է աշխարհում։

Intermedi24.ru-ն փորձել է պարզել, թե ինչու՞ է ասվում, որ այնտեղից երբեք հնարավոր չէր փախչել և ի՞նչ սարսափելի փաստ արձանագրեց տարիներ առաջ այնտեղ ուղևորված հետազոտական խումբը:

Ալկատրասը իսպաներեից թարգամվում է որպես «անանցանելի լեռ»: Այն գտնվում է Կալիֆորնիա նահանգում՝ Սան-Ֆրանցիսկոյի հարակից կղզում:

Похожее изображение

Կղզու տարածքը օգտագործվել է որպես պաշտպանիչ շերտ տեղի բնակիչների համար, հետագայում դարձել է ռազմական կենտրոն, այնուհետև հատուկ նշանակության բանտ, որտեղ բանտարկված էին աշխարհի ամենավտանգավոր հանցագործները:

Կար այսպիսի մի ասացվածք՝

«Եթե դու խախտես օրենքը՝ կհայտնվես բանտում, եթե խախտես բանտի օրենքը՝ կհայտնվես «Ալկատրասում» »:

Հետաքրքրական է, որ հենց «Ալկատրաս»-ում է կրել իր պատիժը աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը՝ Ալ Կապոնեն:

Похожее изображение

Բանտի ստեղծման համար հիմք է դարձել հանցագործներին կանգնեցնելու անկարողությունը: Այդ, իսկ պատճառով պետական մարմինները որոշեցին ստեղծել մի այնպիսի բանտ, ուր մտնելու մտքից անգամ հանցագործները կսարսափեին:

Դրա համար ընտրվեց Սան-Ֆրանցիսկոյի հարակից կղզին: Կղզու չորսկողմը ջուր էր, և կղզու վրա գտնվող շինության պատերը նեխել էին: Այնտեղից անտանելի հոտ էր գալիս և հնարավոր չէր մեկ րոպե անգամ գտնվել դրա ներսում: Տեղացիները այն համարում էին «Սատանի կղզի»: Կղզուց մինչև Սան-Ֆրանցիսկո ընկած ջրային տարածքը կազմում էր 2 կիլոմետր, անանցանելի 2 կիլոմետր, քանի որ ջրում վխտում էին շնաձկները:

«Ալկատրաս»-ից փախուստի փորձ եղել է 15 անգամ, սակայն նրանցից մի մասին գնդակահարել են անվտանգության աշխատակիցները, իսկ մյուսներին կերան շնաձկները: Տպավորություն կար, որ այնտեղից փախչել անհնար է, բայց 4 բանտարկյալ ապացուցեցին հակառակը:

Картинки по запросу v tyurme

1961թ-ի դեկտեմբերին բանտարկյալներ Ֆրենկ Մորիսը,  եղբայրներ Ջոն և Կլարիս Էնգլինները և Ալեն Վեստը կազմեցին փախչելու բարդ ծրագիր, որը իրագործելու համար նրանցից պահանջվեց 1 տարի: 18 տարի այնտեղ գտնվող բանտարկյալներից մեկը նրանց պատմեց տանիքում գտնվող օդատար անցքերի մասին, որոնք այնքան նեղ էին, որ հնարավոր չէր անցնել, սակայն տղաները հասկացան, որ տարիների ընթացքում խոնավությունից փափկած բետոնը հեշտ կլինի քանդել:

Գործիքները պատրաստեց Էնգլինը՝ ճաշի գդալներից: Նրանք օրվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էին կարողանում գդալով փորել պատը, որից հետո բախվեցին երկաթե խողովակներին և անհրաժեշտ էր գտնել սղոց: Սղոցի ձայնը խլացնելու համար տղաները դիմեցին նվագող բանտարկյալների օգնությանը, որոնց թույլատրված էր նվագել օրվա մեջ մեկ ժամ: 14 ամիս չափազանց զգուշորեն աշխատելով՝ նրանք հասան տանիքի օդատար անցքերին: 

Картинки по запросу ложка в тюрьме

Նրանք իրենց հետագա անելիքները քննարկում էին հացի ժամին, քանի որ միայն այդ ժամանակ էր բանտարկյալներին թույլատրվում շփվել միմյանց հետ:

Картинки по запросу ложка в тюрьме

 

Նրանք կավից և բանտի վարսավիրի հավաքած մազերից պատրաստեցին մանեկեններ, դրանք դրեցին անկողնում և իրենց փորած անցքերով դուրս եկան տանիք, սակայն Ալեն Վեստը չկարողացավ գնալ, քանի որ հսկողության տակ էր: Տանիք հասնելով նրանք հրեցին երկաթե դուռը, որը մեծ աղմուկ առաջացրեց, սակայն բանտարկյալները հասկացան, որ տղաները արդեն տանիքում են և սկսեցին աղմկել՝ շեղելով հսկիչների ուշադրությունը: Այդ ընթացքում 3 բանտարկյալները հասցրեցին ցատկել և ընկնել ջուրը:

Похожее изображение

Զարմանալի է, բայց այսքանով ավարտվեց «Ալկատրաս»-ի պատմությունը: Ջուրը նետվելով՝ տղաները անհետացան և մինչ օրս չեն գտնվել ո՛չ նրանք, ո՛չ նրանց մարմինները:

Դեպքից հետո բանտը փակվեց, իսկ բանտարկյալները տեղափոխվեցին Ամերիկայի տարբեր բանտեր:

Այժմ «Ալկատրասը» ոչ թե բանտ է, այլ թանգարան, ուր գնացողները սարսափահար փախչում են:

Картинки по запросу muzey alkatras

website by Sargssyan