Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում. «Փաստ» Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին. «Փաստ» Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելով՝ ազատ արձակվեց. «Փաստ» Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ» Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ» Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ» «Ճանապարհային ոստիկանությունը. մեր նամակը սխալ է հասկացել». «Փաստ» Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ» Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ» Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ» «Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը Դատարանը մերժեց Խաչատուր Գիշչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ. Արթուր Գևորգյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

ԵԾ-ի էժանագին շոուներին ծափահարողներ այլևս չկան

Ոչ վաղ անցյալում «Ժառանգության սաղմից պոկված» եւ այսօր իրեն «հասուն ծիրան» երեւակայող ԱԺ նախկին պատգամավոր, ներկայիս Երեւանի ավագանու «ԵԾ» ղեկավար Զարուհի Փոստանջյանը կրկին բեմահարթակում է այս անգամ, սակայն, քաղաքապետարանի: Տրագիկոմեդիկ ժանրում իրեն տեսնող, սակայն դերասանական արվեստի նյուանսներն այդպես էլ չյուրացրած Զարուհին բազում դերերում է հանդես եկել, հիմնական նրա կերպարը իբր պայքարող է, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում ներքին խռովություն ունենալով ինքն իր հետ սույն տիկինը փորձում է բավարար ներդաշնակություն գտնել այն միջավայրում, որում բախտի բերմամբ կամ պատահմամբ հայտնվել է:

Բայց արի ու տես, որ խռովությունն ավելի զորեղ է, կարճ ժամանակ արտաքինից հանգիստ թվացող տիկնոջ մեջ կարծես թե հաղթում է երկրորդ «ես»-ը, որը քաոսի ու ապոկալիպսիսի սիրահար է եւ հենց այստեղ է, որ Զարուհին դառնում է այլոց գործիքը:

Ըստ տարածվող լուրերի, Զարուհու այս վիճակից օգտվում են շատերը, ովքեր էլ հովանավորչություն ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում՝ ակնկալելով պատվերի ճշգրիտ կատարում: Ասում են, թե Զարուհին վերջին շրջանում նոր հովանավորներ է գտել եւ պատվերն այս անգամ մարդկային ու բարոյական արժեքներից դուրս է. դրա վառ ապացույցն էր երեկ Զարուհու ելույթը քաղաքապետարանի դահլիճում: «Երկիր ծիրանի» խմբակցությունը առաջարկեց անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը՝ վերանվանելով այն Վ. Վիլսոնի պատվին:

Զարուհու այս առաջարկը հերթական խենթությունն էր, որը ,սակայն, ճիշտ ու արժանի պատասխան ստացավ ՀՀԿ խմբակցության կողմից: Նրա գործընկերները այս առաջարկը որակեցին որպես դավաճանություն, թուրքին հարիր պահվածք, անգամ քաղաքական պոռնկություն: Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ի այդ պահվածքը ոչ այնքան արձագանք էր Զարուհու ցնդաբանությանը, այլ՝ հակահարված:

Իշխող կուսակցության թիմը Զարուհու ու իր պատվիրատուների վրա կարծես մատ թափ տվեց՝ ցույց տալով, որ երբեք թույլ չի տա էժանագին շոուների թեմա դարձնել ազգի նվիրյալներին, այն մարդկանց, ում շնորհիվ է, որ այսօր Զարուհին ու իր նմանները մաքուր օդ են շնչում խաղաղ երկնքի տակ ու փորձում խարխլել պետականության չճոճվող սյուները: Փաստացի երեկ Զարուհին կատարեց իր հերթական պատվերը, որից ազգադավության, անազնվության ու կեղտի հոտ էր փչում…

website by Sargssyan