Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Հայաստանը կանցնի առավելապես կենսավառելիքի օգտագործմանը

Հայաստանում կխթանվի ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառումը: Նախատեսվում է մինչև 2040 թ. Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների՝ կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ջրածին և էլեկտրական էներգիա, առավելագույն մրցունակ կիրառման համար համապատասխան պայմանների ստեղծում:

Այդ պայմանները իրենցից չեն ենթադրելու պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում` դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Կարգավորումներն ուղղվելու են էներգետիկ անկախության, էներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության աստիճանի բարձրացմանը և էներգիայով ապահովման ծախսերի օպտիմալացմանը:

Բանն այն է, որ 100 կմ վազքի հաշվարկով բենզին է ծախսվում մոտ 4800 դրամի, բնական գազ` մոտ 2000 դրամի, իսկ համարժեք հզորությամբ էլեկտրական մեքենաները ծախսում են մինչև 1000 դրամի էլեկտրաէներգիա:

Նախագծի համաձայն՝ մինչև 2019 թ. 2-րդ եռամսյակ Եվրասիական տնտեսական միության լիազոր մարմնին առաջարկություն կներկայացվի կենսավառելիքների, ինչպես նաև էլեկտրական սնուցմամբ տրանսպորտային միջոցների ներկրման համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ:

Միջոցառումների ցանկի ընդունմամբ ակնկալվում է, որ պատասխանատու գերատեսչությունները իրենց գործառույթների շրջանակներում հետագա տարիներին ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնեն համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որոնք կյանքի կոչելով կապահովվի այլընտրանքային էներգակիրների շուկայահանման համար մրցունակությունը: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի էթիլային սպիրտի և բուսական յուղի զգալի ծավալներով արտադրության և ներկրման, դրանց բնափոխման, ինչպես նաև դրանց և էլեկտրական էներգիայի իրացումը տրանսպորտի ոլորտում ապահովելու նպատակով ենթակառուցվածքների զարգացում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ էթիլային սպիրտի ու էթիլային սպիրտի հիմքով պատրաստված ալկոհոլային խմիչքների և բուսական յուղի արտադրության ու ներկրման ծավալները ուղիղ համեմատական են դրանց պատրաստման համար անհրաժեշտ մշակաբույսերի ծավալների հետ, անհրաժեշտության կլինի կրկնապատկելու դրանց արտադրության ու ներկրման ծավալները: Սա էլ իր հերթին կարող է զգալի թափ հաղորդել ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման ուղղությանը, այլև՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բուն աճեցման գործընթացին` այդ թվում պարապուրդի մատնված և անջրդի հողատարածքների օգտագործման համար նոր հնարավորությունների ստեղծմամբ:

Նախագծի հեղինակների համար առավել քան իրատեսական է երկարաժամկետ հեռանկարում արձանագրել տրանսպորտի ոլորտում կենսաէթանոլի, կենսադիզելի և էլեկտրական էներգիայի 20% սպառման համամասնություն` բենզինի, դիզելային վառելիքի և բնական գազի նկատմամբ: Ընդ որում, փոխարինելով ներկրվող ածխաջրածնային վառելիքները կանխատեսվում է, որ զգալիորեն և համամասնորեն կավելանան էլեկտրաէներգիայի շուկայահանման ծավալները, այդ թվում սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված` դրանով իսկ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրական հզորությունների անխափան և հուսալի աշխատանքը հավասարակշռելու համար:

Օրինակ, տարեկան 5000 ՏՋ (2016 թվականին տրանսպորտի ոլորտում սպառված վառելիքի մոտ 20%-ը) ածխաջրածնային վառելիքները համարժեք են մոտ 1,4 միլիարդ կՎտժ էլեկտրական էներգիայի սեփական արտադրանքին, որը կկազմի Հայաստանում սպառված ամբողջ էներգիայի մոտ 6%-ը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan