Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Թուրքիայի նախագահն իր թիկնապահներին փրկելու համար փորձում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը

Ինչպես արդեն հայտնի է, Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ առաջադրված մեղադրանքները, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ:

Այս քայլը թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով ԱՄՆ-Թուրքիա հերթական առևտրի հետևանք է, քանի որ թուրքական զորքերի կողմից սիրիական Աֆրին քաղաքի գրավումից առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մեկնել էր Թուրքիա՝ երեք հանձնաժողով ձևավորելու համար:

«Հանձնաժողովներից մեկը պետք է Սիրիայի հարցերով զբաղվեր, մյուսը՝ Մենբիչի, երրորդը՝ Աֆրինի: Եվ ըստ երևույթին փոխհամաձայնության են եկել և չի բացառվում, որ ամերիկացիները համաձայնել են Մենբիչի հարցում նույնպես զիջել Թուրքիային, որպեսզի հետագայում կարողանան թուրքական կողմին որոշ քայլեր պարտադրել, իսկ նախկին առևտուրը ոչ միայն չի հասել նախկին մակարդակին, այլև չի հասնի, քանի որ Թուրքիան Արևմուտքի  և ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումները փորձում էր թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմամբ»,- ասաց Հ. Չաքրյանը:

Եվ այն, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը Քրդական պետություն հիմնելու հարցում Թուրքիային դիտարկում էին որպես խոչընդոտ, այլևս մնացել է անցյալում, քանի որ փաստորեն թուրքերը կարողացել են համոզել, թե իրենց երկրի անվտանգության նկատառումներից ելնելով է Թուրքիան նման ագրեսիայի դիմում:

«Վերջին՝ Աֆրինի դեպքերից հետո Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիա-Արևմուտք սակարկությունները որոշակի արդյունքի են հանգեցրել: Եվ ի վերջո, պետք չէ մոռանալ, որ նրանք վաղեմի դաշնակիցներ են և, որքան էլ նրանց հարաբերությունները սրվեն, այնուամենայնիվ, նրանց շահերը համընկնում են»,- ասաց թուրքագետը:
Հ. Չաքրյանը նշեց նաև, որ առաջին անգամը չէ, որ թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները հարձակվում են մարդկանց վրա և ծեծի ենթարկում նրանց: Նման վարքագիծ նրանք դրսևորել են նաև լատինաամերիկյան և աֆրիկյան երկներ կատարած այցելությունների ժամանակ: Եվ այդ ամենն իմանալով՝  առաջին հերթին Միացյալ Նահանգների ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ նման բռնություն իրականացվի:

«Այս պահին դժվար է ասել, թե ամերիկացիները Թուրքիայի որ խոստման դիմաց են համաձայնել նրա թիկնապահներին առաջադրված մեղադրանքները հանել: Իրականում, այս պահին տեսանելի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում ձևավորում է իր վերահսկողության տակ գտնվող տարածք, ինչը նշանակում է, որ Թուրքիան փորձում է կասեցնել Իրանի հետագա առաջխաղացումը դեպի Սիրիա՝ դրանով իսկ սանձելով Ռուսաստանի ազդեցության հետագա տարածումը այդ երկրում»,- ասաց Հ. Չաքրյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan