Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Գուլպա սպառող ազգի կամ՝ 3 միլիոն շնչին 8 միլիոն սառնարան հասնող ներմուծման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր ինֆոգրաֆիկա է հրապարակել, որը վերաբերում է 2017-2018 թթ․ հունվար և փետրվար ամիսների ներմուծման համեմատական արդյունքներին՝ ըստ որոշ ապրանքատեսակների։ 

Համեմատական աղյուսակների մեջ բերվել են անցած երկու ամիսների հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ու ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշները: Այս պաշտոնական ինֆոգրաֆիկան բավական գեղեցիկ է ու խոսուն, ու միայն այն տեսնելով՝ կարելի է մտածել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, պահանջարկ կա և այլն և այլն:

Այդ ցուցանիշների ամենահետաքրքիր մասը վերաբերում է գուլպաներին, ավելի ճիշտ՝ դրանց թվաքանակին: Ըստ վարչապետի կողմից հրապարակված ցուցանիշների՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել ոչ ավել ոչ պակաս 43 միլիոն 683 հազար զույգ գուլպա, ինչի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2368%: Այսինքն՝ սրանից մեկ տարի առաջ այս ամիսների համար հայերին բավական էր 1 միլիոն 845 հազար զույգ գուլպան, իսկ այսօր՝ 45 անգամ ավելի:

Թե գուլպաների հայկական պահանջարկն ինչու է այսպես աստղաբաշխական տեմպերով աճել մեկ տարում, դժվար է հասկանալ և գուցե պետք էլ չէ: Իսկ թե այդ գուլպաների անվան տակ իրականում ինչ ենք ներկրել մեր երկիր, հայտնի չէ:

Ամեն դեպքում բացասականն այստեղ ոչ թե այդ գուլպաների մեծ թիվն է, որովհետև, իսկապես, բացասական լինել այն չի կարող, քանի որ խոսում է պահանջարկի մասին, այլ այն, որ սեփական երկիրդ չի կարողանում ապահովել ամենահասարակ սպառման իրերի անhրաժեշտ քանակը: Գուցե վարչապետի գրառումից ոգևորված որոշ գործարարներ մտափոխվեն ու սկսեն գուլպա՞ արտադրել:

Կրկնակի աճ է գրանցվել նաև գործվածքների պարագայում: Ներմուծումն ավելացել է գրեթե երկու անգամ: Այս տարի ունեցել ենք 2 միլիոն 731 հազար քառակուսի մետր գործվածքի ներմուծում, իսկ նախորդ տարի՝ 1 միլիոն 381 հազար:

Այս ապրանքների ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ որոշակիորեն նվազել է կոշկեղենի ու տղամարդկանց հագուստի ներմուծումը:

Կենցաղային տեխնիկայի և տան պարագաների աղյուսակում էլ առաջին տեղը զբաղեցնում էին սառնարանները: Ըստ այդմ, այս տարի Հայաստան է ներմուծվել 8322 հատ սառնարան, նախորդ տարվա 1898-ի փոխարեն: Այստեղ ամենուշագրավն այն է, որ ինֆոգրաֆիկայում նշված է, թե ներմուծվել է 8 միլիոն 322 հազար հատ սառնարան, ինչը շատերին ֆանտաստիկայի ժանրից կարող է թվալ: Եվ իսկապես, հազիվ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի ինչի՞ն է պետք 8 միլիոն սառնարանը: Բարեբախտաբար, վարչապետի գրառման տակ նրա մամուլի քարտուղար Արամ Արարատյանը նշել է, թե իրականում տեղի է ունեցել վրիպակ: Նա այսօր մակագրել է, թե սառնարանների չափման միավորը նշվել էր «հազար հատ»՝ ուղղակի «հատ»-ի փոխարեն:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan