«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Կլոր սեղան. «Սթարթափերի զարգացումն ու կրթական ծառայությունների մատուցումը ՏՏ ոլորտում»

Այսօր Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կլոր սեղան «ՍԹԱՐԹԱՓԵՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄՆ Ու ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՈւՄԸ ՏՏ ՈԼՈՐՏՈւՄ»թեմայով։ Ներկա էին Հայաստանում արդեն գործարկվող և հաջողված սթարթափերի հիմնադիրներ, աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը, դասախոսական կազմն ու ուսանողները։  

 

Առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հարությունյանը, ով ներկաներին մանրամասն պատմեց իրենց կողմից հիմնադրած HELPME.am սթարթափի գործունեության մասին` սկսած գաղափարի ծագման նախապատմությունից մինչև դրա իրագործումը։ Բանախոսը նաև ընդհանուր տեղեկություններ տվեց սթարթափերի մասին` ներկայացնելով այն որպես ժամանակակից կյանքի և բիզնեսի հեռանկարային ոլորտներից մեկը։ Հարությունյանի ներկայացրած սթարթափի կարևոր առանձնահատկություններից էր նաև այն, որ բացի բիզնեսից,  նախագիծն ունի նաև hայրենիքի ճանաչողության, նրա պատմությանն ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելու գաղափար։ Բացի այդ իրականացված ծրագիրը մեծապես նպաստում է օտարերկրացիների շրջանում մեր երկրի նկատմամբ գրավչության աճին։  

 

Հաջորդ զեկուցողն էր «Կոկա-Կոլա Հելենիք Բոթլինգ» ընկերության բիզնես որոշումների համակարգի տնօրեն Դավիթ Ավետիսյանը, ով խոսեց ժամանակակից ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների, Հայաստանում դրանց կիրառելիության ծավալների և հեռանկարների մասին։

 

Ներկա էին նաև «Ինսթիգեյթ Մոբայլի» ներկայացուցիչն ու «Ինսթիգեյթ – ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Գոհար Գրիգորյանը, ով իր զեկույցում խոսեց իրենց կենտրոնի գործունեության մասին Երևանում և Հայաստանի մարզերում։

 

Ելույթներով հանդես եկան նաև Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանյան մասնաճյուղի դասախոսներ Գ.Բ. Վիրաբյանը, Գ.Ս. Կարակոզովը, ուսանողներ` Շուշան Կոստանյանն ու Արփի Մալխասյանը։      

 

Կլոր սեղանի վերջում ծավալվեց աշխույժ քննարկում և որոշվեց Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում բիզնես ոլորտի ու մասնաճյուղի միջև հանդիպումները դարձնել շարունակական։

 

 

website by Sargssyan