Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ»

Գագիկ Մակարյան. «Պետական աջակցության ծրագրերը շարունակում են երբեմն բավականին խրթին և կոռումպացված մնալ»

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն օրերս տեսակետ է հայտնել, թե հասարակությունն իր կենցաղում 7,5 % տնտեսական աճը կզգա այն դեպքում, երբ այն շարունակական լինի: Եվ եթե 5-6 տարի շարունակ պահպանվի տնտեսական աճի նման տեմպը, այդ ժամանակ էլ հասարակությունն իր վրա կզգա տնտեսական աճի էֆեկտը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով պատգամավորի տեսակետին, նշեց, որ իրական խնդիրն այն է, որ տնտեսական առումով մարդկանց գրպաններն այն աստիճանի են դատարկվել, որ հասարակությունը տնտեսական աճն, իսկապես, չի կարող իր վրա զգալ:
«Եթե կա 100 ընկույզ, ապա 7 % տնտեսական աճի դեպքում ունենում ենք107 ընկույզ: Այդ ավելացած 7 ընկույզը, սակայն, այնքան քիչ է, որ կարող ես բռի մեջ հավաքել: Եթե ունենանք 1000 ընկույզ, ապա 7% տնտեսական աճի դեպքում 70 ընկույզ կունենանք: Այդ դեպքում և՛ գրպանները հնարավոր կլինի լցնել, և՛ դրա «ծանրությունը» զգալ»,- ասաց Գ. Մակարյանը:

Տնտեսագետի կարծիքով, սակայն այնպես չէ, որ նշված 7% աճն ընդհանրապես տեսանելի չէ: Նրա կարծիքով նշված աճի ցուցանիշը կարելի է տեսնել բացված ու գոյատևող ձեռնարկությունների թվերի, մասնավոր հատվածում զբաղվածության թվերի, շինարարության ծավալների համեմատությունից և այլն: Բայց, քանի որ վերջին տարիներին փոքր և միջին ձեռնարկությունների թիվը 120 հազարից հասավ մոտ 55 հազարի, այդ պատճառով էլ 7%-ը տնտեսական աճը հասարակությունն իր վրա չի զգում: Գ. Մակարյանը նշեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ Հայաստանի կենսամակարդակը եվրոպական երկրների ներկայի մակարդակին հասնելու համար պետք է, որ մեզ մոտ տարեկան տնտեսական աճը կազմի 25 %:

«Հզոր տնտեսություն ունեցող զարգացած երկրները, ինչպիսին են օրինակ ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան և այլն, տնտեսական աճի նույնիսկ 2 %-ի պարագայում բավականին մեծ տնտեսական էֆեկտ են ունենում: Իսկ Հայաստանի դեպքում 7 %-ը կամ նույնիսկ 10-11 %-ը բավարար չէ նման էֆեկտ ստանալու համար: Եթե մենք տարեկան 25 % տնտեսական աճ ապահովենք, ապա մոտ 10-15 տարի հետո կարելի է ենթադրել, որ կարող ենք հասնել եվրոպական երկրների ներկայի մակարդակին»,- ասաց Գ. Մակարյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի հաշվարկներով տնտեսության թռիչքային աճ ապահովելու համար կարևոր է նաև ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք ավելի շատ աշխատուժի պահանջարկ կունենան: Այդ դեպքում կնվազեն ոչ միայն գործազրկության, այլև աղքատության ցուցանիշները:

«Դրան կարող է նպաստել նաև տեղում GSP, GSP + ստանդարտներին համապատասխանող ապրանքների արտադրության կազմակերպումն ու արտահանումը, քանի որ GSP ստանդարտներին համապատասխանող 3000 անուն, իսկ GSP + ստանդարտներին համապատասխանող մոտ 6000 անուն ապրանք կարող ենք արտահանել: Սակայն GSP-ի ընդամենը 10 %-ի, իսկ GSP +-ին համապատասխանող ընդամենը 1%-ի չափով ենք կարողանում ապրանք արտահանել: Եվ խնդիրն այն է, որ ոչ որակական, ոչ քանակի առումով այդքան ապրանք չենք կարողանում արտադրել, որպեսզի արտահանենք»,- ասաց Գ. Մակարյանը:

Այս ամենի մեջ, ըստ նրա, մեղքի իր մեծ բաժինն ունի նաև Հայաստանի տնտեսական համակարգը, քանի որ ամեն ինչ թողնված է ազատ շուկայական հարաբերությունների վրա: Այդ պատճառով էլ տարբեր ճյուղերի զարգացումն այլ կերպ է ընթանում ու նաև ազդում տնտեսական աճի ցուցանիշների վրա:

«Ամենաազդեցիկը տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներն են, որոնք կարող են մնացած  ոլորտները գեներացնել: Բայց Հայաստանում գյուղատնտեսական արդյունաբերություն չկա: Դրա փոխարեն կան էմպիրիկ կլաստերային լուծումներ, ինչը սակայն հեռու է արդյունաբերություն կոչվելուց: Եվ այդ պատճառով է, որ օրինակ գյուղատնտեսությունը չի կարողանում գեներացնել մնացած հնարավորությունները: Ինչ վերաբերում է 25 %-անոց աճի հնարավորությանը, ապա Հայաստանում դրա նախադրյալները կան: Մասնավորապես՝ թարմ և վերամշակված գյուղմթերի արտադրությունն ու արտահանումը կարող է լինել, մետաղամշակման, էներգետիկայի ոլորտները, շինարարությունը: Բայց խնդիրն այն է, որ դեռևս պետական աջակցության ծրագրերը շարունակում են որոշ դեպքերում բավականին խրթին և կոռումպացված մնալ, որոշ դեպքերում դեռ բյուրոկրատական քաշքշուկներ, շահերի բախումներ կան և այլն: Չկարծեք, թե ներկա կառավարությունում ամեն ինչ իդեալական է: Բաց տեքստով ասում եմ՝ ո՛չ: Համակարգի բոլոր պաշտոնյաներն էլ էլի ինչ-որ բաներ անում են իրենց ծանոթ, բարեկամների կամ իրենց նշանակած կադրերի միջոցով: Այնպես որ, ամեն ինչը չէ, որ սահուն է կազմակերպվում: Եվ հարկավոր է ավելի թափանցիկ աշխատել, որպեսզի էֆեկտիվության աստիճանը բարձրանա»,- ասաց Գ. Մակարյանը:

Գործատուների միության նախագահի խոսքով, վիճակը շտկելու համար պետական մարմինները պետք է համապատասխան լծակներ ստեղծեն՝ տեղեկացնեն, մոբիլիզացնեն հասարակությանը, սուբսիդավորեն և տարբեր ուղղություններով ծրագրեր մշակեն ու մարդկանց տրամադրեն, որպեսզի միանգամից մի քանի հարց լուծեն: Բայց քանի որ պետական կառույցներն առանձին-առանձին են աշխատում, այդ պատճառով էլ արդյունքի չեն հասնում:  

Արմինե Գրիգորյան
 

website by Sargssyan