Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ»

Հայաստանի սպառված տնտեսական մոդելը. Որքանո՞վ է ռեալ «2030»-ի ռազմավարությունը

Նախագահի նստավայրում «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի շուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել: Փաստաթղթի շուրջ Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է 2040 թ. չորս միլիոնանոց Հայաստան ունենալու, աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձեր բարձրացնելու և այլ նպատակների մասին: Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ հնարավորություն կա՞ 2030 թվականին նշված նպատակների առումով հաջողություններ գրանցել:Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ նկատում է՝ Հայաստանում փաստաթղթերի առումով պակաս չունենք:

«Ամենահայտնին 2014-2020թթ. ծրագիրն էր: Իսկ նշված հարցի պատասխանը տալու համար կարող ենք հղում անել այդ փաստաթղթին ու տեսնել, թե այն որքանով է իրականություն դարձել: Պետք է արձանագրել, որ այն, ինչ նախատեսված էր, իրականություն չի դարձել: Խոսքը և՛ աշխատատեղերի, և՛ տնտեսության աճի, և՛ աղքատության, և՛ աշխատավարձերի և՛ բոլոր այն հիմնախնդիրների մասին է, որոնց առումով հասարակության մոտ դժգոհություն ու անհանգստություն կար: Հիմա ներկայացվել է մի ծրագիր, որի կարիքը, ի դեպ, կար, որովհետև պետք էր մինչ այս եղածը մի կողմ թողնել ու փորձել հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում: Ի վերջո, մի կարևոր եզրահանգում կար, որի մասին նաև միջազգային կառույցներն են փաստում. ՀՀ տնտեսական զարգացման մոդելը, որով վերջին 10-15 տարիների ընթացքում առաջնորդվում էր Հայաստանը, իրեն սպառել է: Նախկին մոդելով աշխատելուն նպաստող ռեսուրսները ևս սպառվել են: Խոսքը մասնավոր փոխանցումների՝ տրանսֆերտների և վարկային միջոցների ներգրավման մասին է: Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասել է գրեթե 60 %, իսկ մասնավոր տրանսֆերտները, որոնք հիմնականում ՌԴ-ից էինք ստանում, թեև այս տարի մի փոքր աճել են, բայց շատ սահմանափակ են»,-Past.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ ՌԴ տնտեսությունը զարգացման բարձր տեմպեր չի կարող ունենալ առաջիկա տարիներին, բացի այդ՝ էական մոտեցում է փոխվել մեր քաղաքացիների մոտ. «Իրենք նախընտրում են ոչ թե գումարներ փոխանցել ՀՀ, այլ դրա փոխարեն իրենց ընտանիքներին տանել ՌԴ կամ այն երկրներ, որտեղ իրենք աշխատում են:Այս ամենը վերլուծելով՝ պետք է որոշում կայացնենք՝ անցնելու լրիվ նոր տնտեսական մոդելի, որի հիմնական շեշտադրումը պետք է լինի արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալը: Երեկվա հայտարարությունը զուտ հայտարարություն էր, որին ճիշտ կլինի ավելի ուշ անդրադառնալ, երբ նախանշված կլինեն, թե խնդիրներ պետք է լուծվեն: Իսկ ամենակարևորը հայտարարության մեջ այն էր, որ հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին պետք է անցնել:Պետք է հասկանալ այդ քաղաքականության հետևանքը, որովհետև դրա, այսպես ասած, փոքրացված տարբերակի հետ մենք առնչվեցինք այս տարի, երբ ակցիզային հարկադրույքաչափերը բարձրացան, ինչի արդյունքում գրանցվեցին թանկացումներ: Այսինքն՝ ինչքանո՞վ է հիմնավորված այդ անցումը, որքանով են հաշվարկներ արվել: Ի վերջո, անուղղակի հարկերի վճարումը քաղաքացին է կատարում, ով չունի համապատասխան միջոցներ: Պաշտոնապես 30 % աղքատ է, որի կենսամակարդակը չի բարձրանում: Բացի այդ, հայտարարության մեջ շեշտադրվել է առողջապահությանն ու կրթությանն առավել մեծ ուշադրություն դարձնելը, ապահովել այն ուղենիշները, որոնք 4 միլիոնանոց Հայաստան կստեղծեն և կյանքի որակի բարձրացում կբերեն: Իսկ որքանո՞վ է ռեալ: Այդ պատասխանը ոչ ոք դեռ չի կարող տալ, որովհետև ամեն ինչից զատ՝ ժողովրդագրությունն իր տրամաբանությունն ունի: Եվ եթե մենք այդ տրամաբանության մեջ այսօրվա իրավիճակն ենք գնահատում, ապա 4 միլիոնանոց Հայաստան ունենալն անհնար է: Բայց եթե անցնում ենք այլ ռեժիմի, որի արդյունքում կյանքի որակ, կենսամակարդակ է բարձրանում, աղքատությունը դրա արդյունքում նվազում է, աշխատատեղեր են ավելանում, դա արդեն նույն ժողովրդագրության վրա այլ ազդեցություն կունենա, ինչը գոնե հնարավորություն կտա 4 մլն Հայաստանի ծրագիրն իրականացնել»:

Հարցին, թե ծրագիրը տնտեսական, թե՞ զուտ քաղաքական բնույթ է կրում, հաշվի առնելով նաև առաջիկա վերադասավորումները, վարչապետի պաշտոնը, տնտեսագետը պատասխանեց. «Ես ընդամենը հետևում եմ՝ ակտիվ ներգրավված չեմ գործընթացներում: Հետևելով՝ այս պահին ուզում եմ հասկանալ, իրականում նպատակների իրագործման խնդիր կա՞, թե քաղաքական քայլեր են, որոնք արվում են հետագայում քաղաքական գործունեությունը շարունակելու համար: Առհասարակ, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից կատարվող յուրաքանչյուր գործընթաց Սահմանադրության շրջանակներում պետք է լինի: Կարևորը սա է, իսկ մնացածը՝ թե ով ինչպես կամ ինչու է նման գործընթացներ անում, ես անձամբ ոչ մի անգամ գնահատական չեմ տալիս: Խոսքն այսօր մեր աչքի առաջ տեղի ունեցող բոլոր գործընթացների մասին է, որովհետև տեսել ենք, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունն օրենքի շրջանակներից դուրս է գալիս: Մարտի 1-ը բոլորիս համար լավագույն օրինակն է»:

Աննա Բադալյան

website by Sargssyan