Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին

Նոր սրացումներ են արձանագրվելու. անկանխատեսելիություն՝ Սիրիայում

Սիրիական բանակի կողմից Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին տեղեկատվության տարածումից հետո Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ մեղադրանքները համոզիչ չեն: Արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին տեղեկատվության ֆոնին՝ սիրիական հակամարտության մեջ լարվածության աճ կանխատեսվո՞ւմ է:

«Անշուշտ՝ լարվածության աճ կանխատեսվում է: Լարվածության աճի ամենավտանգավոր միտումը նշվածի անկանխատեսելիությունն է: Այսինքն՝ թե ինչ դրսևորումներ և ինչ հետևանքներ կլինեն: Այն, որ Սիրիայում նման սադրանք նախատեսվում էր, այդ մասին դեռ նախկինում էր խոսվում: Ինքս դեռ փետրվարին էի խոսել այդ մասին, երբ սիրիական կառավարական ուժերը փորձեցին ամբողջովին վերադարձնել վերահսկողությունը Դամասկոսի Արևելյան Գուտա շրջանի նկատմամբ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց արաբագետը:

Նրա խոսքով՝ մինչև վերջին շաբաթը կառավարական ուժերը գրեթե վերադարձրել էին շրջանի վերահսկողությունը, բացի Դումա քաղաքից, որը մնացել էր ընդդիմադիր խմբավորումների ազդեցության տակ:

«Իսկ նրանց հետ էլ որևէ կերպ չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ: Պարզ էր, որ քիմիական զենքի կիրառման տեղեկատվությունը պետք էր օգտագործել Սիրիայում լարվածությունը կրկին խթանելու համար: Պետք է ասել նաև, որ եթե այս քաղաքը ևս վերադարձվեր կառավարության վերահսկողության տակ, ապա հիմա քիմիական զենքի կիրառման վերաբերյալ սադրանքի կամ ապատեղեկատվության հնարավորություն այլևս չէր լինի»,-ընդգծեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը սիրիական հակամարտության շրջանակներում հնարավոր նոր լարվածության, և նոր՝ ավելի լայնամասշտաբ գործողություններն են:

ԱՄՆ վարչակազմում արդեն վաղուց քննարկում են Սիրիային հարվածներ հասցնելու հավանականությունը:Ռուսաստանը զգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում կպատասխանի ԱՄՆ-ին: Դիտարկմանն ու հարցին, թե գերտերությունների հարաբերություններն այս ֆոնին ի՞նչ զարգացումներ կունենան, արաբագետը պատասխանեց. «Բավականին բարդ է միանշանակ գնահատական տալն ու կանխատեսում կատարելը, որովհետև հատկապես Սկրիպալի դեպքից հետո ՌԴ-ի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրումն ակնհայտ էր: Այն, որ սիրիական կոնֆլիկտի շրջանակներում այդ հարաբերություններն առավելապես սրացման ուղով են գնալու, փաստ է, բայց թե ինչ դրսևորումներ կստանան, դժվար է կանխատեսել: Միանշանակ ակնհայտ է, որ նոր սրացումներ արձանագրվելու են: Թեպետ ոչ թե տեղում՝ տևական ռազմագործողության տեսքով, այլ իրավիճակային մեկ գործողություն և ավարտ, ինչպես մեկ տարի առաջ քիմիական զենքի կիրառման տեղեկատվության տարածումից հետո տեղի ունեցավ Սիրիայի Իդլիբ նահանգում: Բավականին բարդ է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, որովհետև նաև հետաքրքիր իրավիճակ է Մեծ Բիտանիայի առումով: Մեծ Բրիտանիան խուսափում է անմիջապես միանալ ԱՄՆ-ի նախատեսած գործողություններին, և պահանջում է նոր ապացույցներ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Քիմիական զենքի արգելմամբ զբաղվող կազմակերպություններն ուղղակի ուսումնասիրություն պետք է կատարեն: Այսինքն՝ այնտեղ պետք է գործուղվեն մարդիկ, ովքեր պետք է ուսումնասիրություն իրականացնեն, իսկ այդ ամենը որոշակի ժամանակ է պահանջում: Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց մյուս կողմից՝ կա Թրամփի գործելաոճը, որը բավականին անկանխատեսելի է և հաճախ ոչ տրամաբանված»:

Արաբագետի կարծիքով՝ բավականին բարդ փուլում են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բանակցությունները սիրիական հակամարտության առումով:

«Վերջին բանակցությունները բավականին կարևոր էին և փաստացի ցույց էին տալիս, որ դրանք լուրջ ազդեցություն են ունենալու սիրիական զարգացումների վրա: Այսինքն՝ Սիրիայի տարածքում ակնհայտորեն ուրվագծվելու են ազդեցության գոտիներ նշված երեք երկրների միջև, որոնք էլ գուցե հնարավորություններ են ստեղծվելու այդ երկրների ջանքերով սիրիական հակամարտության էական թուլացում արձանագրել, ինչպես վերջին ժամանակահատվածում: Եռակողմ ձևաչափն ու ունեցած հնարավորությունները հույս են ներշնչում, որ, այդուհանդերձ, եռյակը կկարողանա էականորեն թուլացնել առաջիկա հնարավոր սրացումը Սիրիայի տարածքում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

website by Sargssyan