«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Ի՞նչ սպասել Թրամփից, ո՞վ կսատարի նրան. ծայրահեղ լարված իրավիճակ՝ տարածաշրջանում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում Միացյալ Նահանգների կողմից Սիրիային հարվածներ հասցնելը: Այս մասին նա ասաց «Փաստ» օրաթերթի հետ զրույցում: «Ամիսներ առաջ Ասադի զորքերի տարբեր տեղակայանների ուղղությամբ հրթիռներ արդեն արձակվել են: Այս դեպքը նույնպես չեմ բացառում: Կարծում եմ՝ ավելի համակարգված կլինի, որպեսզի չտուժեն Սիրիայում ծառայություն իրականացնող ռուս զինվորները»:

Հարցին՝ եվրոպական ո՞ր պետությունները կսատարեն հնարավոր գործողություններին, որոնք՝ ոչ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Գերմանիան արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում սատարել: Չի բացառվում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունն ԱՄՆ-ին: Շատ երկրներ դեռ չեն արտահայտել իրենց կարծիքը, քանի որ վերջնական չէ այս հարցը: Թրամփը սոցիալական ցանցում գրառում է արել, որ չգիտի՝ հարվածները վա՞ղն են հասցնելու, թե՞ շատ ավելի ուշ: Երբ վերջնական պարզ լինի, այդ ժամանակ եվրոպական պետություններն ավելի հստակ կներկայացնեն իրենց դիրքորոշումը»:

Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը եկել են ընդհանուր հայտարարի Սիրիայի հարցում: Մասնավորապես, ըստ նրա, Թուրքիան կշարունակի մնալ Աֆրինում և պայքարել քրդական ջոկատների դեմ, որովհետև Թուրքիան դա համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ նաև պայմանավորվածություն կա, որ Ռուսաստանը շարունակի մնալ Սիրիայի տարածքում, երեք պետությունները ընդհանուր հակաահաբեկչական գործողություն կիրականացնեն:

Սարգսյանն ընդգծեց, որ տարածաշրջանում ծայրահեղ լարված իրավիճակ է, Հայաստանն օգուտով չի կարող դուրս գալ: Նրա խոսքով՝ բավականին բարդ դիվանագիտական աշխատանք է սպասվում: «Գիտենք, որ Սիրիայում և ողջ արաբական աշխարհում կա մեծ հայկական համայնք: Մեր հայացքը մշտապես սևեռված է եղել դեպի մեր հայրենակիցների ճակատագիրը: Հայաստանն ունի հստակ հետաքրքրություններ այս գործընթացներում, մանավանդ, որ դրանցում ներգրավված են նրա անմիջական հարևանները՝ Իրանն ու Թուրքիան և ռազմավարական դաշնակից Ռուսաստանը»-նշեց ՍուրենՍարգսյանը:

Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Մեր թերթն արդեն պետք է հայտնվեր կրպակներում, երբ ստացվեց Սիրիային հարվածներ հասցնելու մասին լուրը: Ապրիլի 14֊ին Միացյալ Նահանգները դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ են հասցրել Սիրիային։ Դոնալդ Թրամփը դաշնակիցների գրոհի մասին հայտարարեց Սպիտակ տնից հեռարձակված տեսաուղերձով:

 

Լևոն Փանոսյան
Past.am

 

website by Sargssyan