Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը

Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ներդրվում

Past.am-ի զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, այս տարի նախարարության կողմից մշակվե՞լ է ինչ-որ ծրագիր գյուղացիների բերքն ու այգիները կարկտից պաշտպանելու համար: Այն, որ հակակարկտային կայանները չնչին ազդեցություն են ունենում, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ:

-Այս ուղղությամբ պետությունն իրականացնում է պիլոտային ծրագիր: Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն հիմնականում պատրաստ է, կիրառում է հրթիռային համակարգ, որը մշակում է կարկտաբեր ամպերը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ կարողանում է ապահովել մինչև 80% արդյունավետություն: Մշակելուց հետո կարկուտը դառնում է անձրև, այլ ոչ թե՝ ամպերն այս կողմ, այն կողմ են տանում:

Կայանները հիմնականում տեղադրված են Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մոտ և դեպի մի փոքր ներքև՝ Արմավիր: Մոտ 60 համայնքի տարածք պաշտպանվելու է այս կերպ: Ծրագիրն առաջին անգամ է գործարկվում Հայաստանում: Ծրագրի առաջին փուլն է, արդյունավետության վերլուծությունը կշարունակենք: Նախատեսվում է մոտակա 1-2 տարում ամբողջ հանրապետությունը դրանով փակել:

Նախարարությունն իրականացնում է նաև մեկ այլ ծրագիր, որով կարկտապաշտպան ցանցեր կտեղադրվեն: Կկատարվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում, գյուղացին վարկը կարող է ստանալ ընդամենը 2%-ով և մինչև 7 տարի ժամկետով: Այս տարի նախատեսված է կարկտապաշտպան ցանցերով պատել շուրջ 1000 հա խաղողի այգիներ և 350 հա պտղատու այգիներ:

 

Նշեմ, որ Լոռու մարզում էլ հիմնվում է իտալական սարքավորումներով կարկտապաշտպան ցանցի արտադրություն, որը թույլ կտա ավելի մատչելի գներով ձեռքբերել նման ցանցեր:

 

-Հայաստանյան գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է նաև ոռոգման ջրերի պակասը: Այս տարի ձյունառատ ու անձրևառատ չէր: Ամռանը գյուղացիներն էլ ավելի մեծ խնդիրներ կունենա՞ն, թե նախարարությունն ամեն դեպքում օգնության ինչ-որ տարբերակներ մշակել է:

 

-Հիմնականում այն տարածքներում, որտեղ դաշտավարությունը, հողագործությունն ու երկրագործությունը անջրդի է, այս պահին խնդիր չունենք, ցանքերը կատարվում են ըստ գոտիների, տեղումներ կան, ծլման հետ կապված խնդիր չկա, նորմալ գարուն է:

Ինչ վերաբերում է Արարատյան հարթավայրին՝ Արմավիրի և Արարատի մարզերին, որտեղ հիմնականում առանց ոռոգման ջրի հնարավոր չէ, փորձել ենք հնարավորության սահմաններում մեղմել սակավաջրության խնդիրը: Որտեղ ջրի հետ կապված ռիսկայնությունը մեծ է, նոր խորքային հորերի տեղադրում և որոշների վերագործարկում է կատարվել: Բացի այդ, ապրիլ-մայիս ամիսներին թերևս անձրևներ կլինեն:

-Սերմերի ու սերմացուի խնդիր նույնպե՞ս չունեն գյուղացիները:

-1500-1600 գարնանացան գարու սերմացու արդեն իսկ տրամադրվել է մարզերին սուբսիդավորված գներով և նախապես վճարելու պայմանով: Ոչ մի դրամ պարտք չկա: Հայտերը ներկայացնելուց երկու-երեք օրվա ընթացքում սերմը ուղարկվում է: Բավական մեծ քանակությամբ կերային մշակաբույսերի՝ առվույտի, կորնգանի սերմացուներ են իրացվել, մոտ 280 տոննա: Սա լավ է այն առումով, որ ոչ միայն ցանքաշրջանառության խնդիր է կարգավորվում, այլև՝ կերարտադրության խնդիր անասնապահության համար:

Գարնանացան ցորենի սերմացուի մոտ 100 տոննա դարձալ ծրագրով իրացվել է, որը հնարավորություն է տվել որոշակի առումով աշնանացանի պակասը լրացնել: Այսօր մենք ստացել ենք ոլոռի, ոսպի, սիսեռի՝ հիմնականում էլիտային սերմացուներ, որոնք տրամադրվելու են փորձառու սերմարտադրողներին՝ հանրապետությունում դրա արտադրությունը ավելացնելու ու հետագայում ցածր ինքնարժեքով հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Նախատեսում ենք ավելացնել բարձրարժեք մշակաբույսերի ցանքատարածությունները, որոնց կարիքը հանրապետությունում շատ կա, և հնարավորության սահմաններում փոխարինել ներկրումը տեղական արտադրությամբ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan