«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ «Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը

Առգրավված փայտանյութը կիրացվի անտառտնտեսությունը կառավարող կազմակերպության կողմից

Կառավարությունը որոշել է «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ ու լրացումներ կատարել: Ավելացվել է երկու ենթակետ: Առաջինն այն որ եթե ծառերը, ներառյալ փայտանյութը, գտնվում են անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում այդ տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Իսկ եթե անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքից դուրս, ապա՝ մոտակա անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:

Երկրորդ լրացման համաձայն էլ՝ համապատասխան վարչական վարույթը կամ քրեական գործն ավարտվելուց հետո առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութը, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրացվում է այն կազմակերպության կողմից, որին դրանք ի պահ էին հանձնվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Մինչև ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով օգտակար հանածոների իրացումը, օգտակար հանածոները համապատասխան արձանագրությամբ պահվում են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են մինչև որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպություններին ի պահ հանձնված առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերի ու փայտանյութի վրա:

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է  սպառողական հատկությունները:

Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս ստուգման ժամանակ անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ դրանցից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութն իրացնել այն կազմակերպության կողմից, որին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ է հանձնվել:

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին իրացնելու նախկինում կուտակված և այսուհետ առգրավված ապօրինի ձեռք բերված փայտանյութը:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am

X

website by Sargssyan