«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ

Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին

Այսօր՝ ապրիլի 19-ին, Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Արսինե Խանջյանը Բեռլինից ուղիղ հեռախոսակապով իր սատարման խոսքն  է ուղղել  ցուցարարներին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երիտասարդուհիներ և երիտասարդներ, սիրելի՛ ժողովուրդ:

Եթե միայն իմանայիք, թե այս պահին որքան պիտի փափագեի կանգնել ձեր կողքին, սիրտս և հոգիս լալիս է, բայց ոչ միայն այս ցավալի պայմանների պատճառավ, այլ նաև ուրախությունից, որ դուք միասնաբար քաջորեն տարածվել եք Երևանի փողոցներում, պետական շենքերում, կամուրջներում, ամեն մի անկյունում և հնչեցում եք ձեր արդար և ճշմարիտ ձայնը:

Գիտեմ, որ դուք կարող ուժ եք` ձեր խելացի, ճիշտ, օրինավոր պահանջներով: Հավատացե՛ք, որ ուժը ձեր մեջ է, ձեր կողքին, նույնիսկ եթե պահեր կան, երբ անարդար, վայրի, վատ արարքների եք ենթարկվում ոստիկանության և իշխանության բռունցքի տակ: Հեղափոխությունը, նույնիսկ երբ հանդարտ, և հատկապես երբ հանդարտ է լինում, շատ ավելի վտանգավոր է դիտվում վախով վրդովված իշխանության կողմից: Ձեր ուղին անբիծ ճիշտ է և օրինավոր:

Կաղաչեմ, տղե՛րք, ժողովու՛րդ, այս անգամ գոնե չհիասթափվեք: Ես և Սփյուռքի իմ ընկերները, և հավատացեք, որ շատ են նրանք` Սերժ Թանկյանի, Էրիկ Նազարյանի, Վահե Բերբերյանի, Ատոմ Էգոյանի կողքին, ովքեր իբրև պարտաճանաչ քաղաքացիներ՝ կիսում են ձեր պահանջները: Այս պահին մենք ձեզ հետ ենք, բայց ավելի վախով լեցուն, քան դուք: Հեռու ենք մարմնապես և կդողանք ձեր մարմինների համար, որ ծեծվում և վնասվում են, բայց ոչ ձեր կամքը, և բարոյական ուժը, և հոգին:

Կխնդրեմ նաև իշխանության բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասնաբար մասնակցեն ձեր արդար գործունեությանը: Ներկայացրե’ք Ազգային ժողովի ձեր անդամներին հստակ փոփոխության օրակարգ: Միայն փողոցի ձայնը թող չլսվի` իբրև գանգատի արձագանք: Այլ տվեք այդ գանգատին համապատասխան կոնկրետ առաջարկներ: Այսօրվա վարչապետն ինքն իրեն բանտարկյալ է դարձրել իր ժողովրդին չծառայող արարքներով: Այսօրվա համակարգը անօրեն է իր պատմական և ներկա ձևավորումով, կասկած չկա: Եվ եթե Սփյուռքի կամ Հայաստանի վաճառված հաստատությունները նույնիսկ կրկնեն իրենց աջակցությունը, պարզապես նրանք էլ ծախված և կամ վախի օրինակի արդյունքն են: Ուրեմն ձեր ուժը ձեր ձայնն է և ձեր համառ կամքը` այս հանդարտ հեղափոխությունը շարունակելու առանց վախի:

Խոսքս նաև ուղղում եմ ոստիկանական կարգին. դուք ժողովրդին է, որ պետք է պաշտպանեք, և ոչ ձեր օլիգարխիկ վերնախավին: Բավարար աշխատավարձ չեք ստանում, որպեսզի ոճիր գործեք ձեր ազգակիցների վրա, և նույնիսկ եթե ստանայիք ավելի բարձր աշխատավարձ, դուք մի՛ դարձեք օլիգարխիկ ոճրագործ մտքի խաղալիքները: Մնացե’ք մեր գեղեցիկ երիտասարդության և նրանց արդար պահանջների պաշտպանը: Երբ այդ պահանջները և ներկա պայմանները նոր իշխանական մաքուր ուժերով փոխվեն, նաև դու՛ք և ձեր ընտանիքները պիտի օգտվեք: Մասնակցեք` մերժելով ձեր անարդար և վտանգող պարտականությունները, անցե՛ք ժողովրդի կողքը: Թե՞ դուք էլ ժողովուրդ եք։

Վերջին խոսքս պիտի վարչապետին ուղղված լինի: Բավ է այս տառապանքը, որ պարտադրում եք մեր հայությանը: Այո, ես քաղաքացի չեմ, բայց խոսքս ազատ է, և պահանջում եմ ձեզնից` իբր հայուհի, որ իմ հայրենակիցներին պատվավոր ձևով, հարգանքով և արդարությամբ մոտենաք: Այո, կարելի է երևակայել, որ պետք է և դեռևս կարելի է հրաժարվել ձեր պաշտոնից: Ուրիշներ կան, շատերը, որ կարող են Հայաստանը այս պահիս փրկել այս դաժան վիճակից: Մի՛ եղեք մեր հայ ազգի թշնամին: Ունեք ելք, հեռացե՛ք ձեր ճամփով և թողե՛ք, որ ժողովուրդը կարողանա համտեսել ինքնավարության արժեքները: Ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ու՞մ մեղադրել։

Սիրելի՛ հայեր` նաև Սփյուռքի, ձեր լռությամբ մի՛ անտեսեք մեր հայրենիքի մեջ այս դաժան ժամերը: Մենք հայ ռազմիկներ ենք, ուր էլ որ լինենք` աշխատող ի նպաստ մեր փոքր, բայց սիրելի ազգի շահերին նվիրված: Թե ես քաղաքացի եմ և կամ Սփյուռքի հայ, որևէ մեկն այդ տիտղոսը չի կարող տալ ինձ, բացի ինձնից` իմ սրտով, իմ կամքով: Ես հայ եմ և նաև դուք` ուր էլ, որ լինենք: Միասնաբար շարունակենք փոփոխությանը նպաստող այս մեր զուգահեռ պայքարը:

Առայժմ սիրելիներ, պիտի շարունակեմ մոտիկից հետևել ձեր քաջարի քայլերին: Ցտեսություն ամեն պարագայում։

Սիրով և կարոտով Բեռլինից, Արսինե»,- ասել է Արսինե Խանջյանը:

website by Sargssyan