«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ «Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը

Պետք է կանխել բախումները

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ցավոք, բանակցությունները չստացվեցին:

Այս իրավիճակի հետ կապված կցանկանայի ներկայացնել իմ անձնական տեսակետը:

Նախ, պետք է նշել, որ՝
- բոլորը մեր հայրենակիցներն են.
- քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների միասնական ոգին չի կարելի կոտրել: Այս նույն ոգին է, որ պատերազմի ժամանակ մեզ առավելություն է տալիս և հաղթանակի մեծ հնարավորություն.
- այս կոնֆլիկտի արդյունքում պետք է հաղթողը լինի մեր երկիրը.
- հարկադրանք/ուժ կիրառելու մենաշնորհը պատկանում է պետությանը, որը կիրառելիս պետությունը կաշկանդված է մի շարք սահմանադրական և միջազգային սկզբունքներով (համաչափության, անհրաժեշտության և այլն).
- հավաքների ժամանակ, առաջ կամ հետո արձանագրվել են բռնության դեպքեր, ինչպես քաղաքացիների (այդ թվում՝ սադրիչների), այնպես էլ ոստիկանների կողմից:

Հավաքների ազատության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետության պոզիտիվ պարտականությունը ապահովելու համար հավաքների ազատության իրականացումը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Հետևաբար, նշված հոդվածի ամենակարևոր պայմանը, դա հավաքի խաղաղ լինելն է: Եթե հավաքի կազմակերպիչները վերահսկում են իրավիճակը և թույլ չեն տալիս բռնության դեպքեր, որոնք մեծաթիվ բազմության, ինչպես նաև վերջնագրային պահանջների դեպքում շատ դժվար է ապահովել, ապա ոստիկանությունը չպետք է հարկադրանքի միջոց կիրառի:

Պետք է նկատի ունենալ նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ուստի հավաքների կազմակերպման ժամանակ պետք է խուսափել անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերն անհամաչափ սահմանափակող գործողություններից:

Ստեղծված իրավիճակում խնդիրը կարող է լավագույն ձևով լուծվել երկխոսության ճանապարհով: Որոշ արկածախնդիր հայրենակիցներ միգուցե չեն համաձայնվի ինձ հետ և այս փակուղային իրավիճակում լուծումը կտեսնեն «առաջ» գնալու մեջ, բայց այդ ճանապարհը տանելու է բախումների, դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Կարելի է երկխոսության ճանապարհով հասնել նաև նրան, որ՝
- համընդհանուր բարեփոխումների ծրագիր հաստատվի և իրականացվի,
- այս օրերին ապօրինություն թույլ տված անձինք, այդ թվում՝ սադրանքներ հրահրած անձինք, պատասխանատվության ենթարկվեն:

website by Sargssyan