«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 միլիոն տոննա

Այս տարվա փետրվարին բենափոխադրումների ծավալը կազմել է 2 միլիոն 30 հազար տոննա, իսկ հունվար–փետրվար ամիսներին՝ 4 միլիոն 830 հազար, ինչի մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի հրապարակումից։

Երկաթուղային բեռնափոխադրումները կազմել են 217 հազար 200 տոննա, որից 36 հազար 600–ը արտահանվել են, 61 հազար 500–ը ներկրվել, իսկ 119 հազար 100 տոննան էլ ներհանրապետական բեռնափոխադրումներն են։

Ամենից շատ բեռնափոխադրում իրականացվել է ավտոմոբիլային տարբերակով։ Մասնավորապես, ավտոմեքենաների միջոցով կատարվել է 1 միլիոն 646 հազար 500 տոննա բեռնափոխադրում, որի ճնշող մեծամասնությունը՝ 1 միլիոն 516 հազար 300 տոննա, ներհանրապետական բեռնափոխադրումներ են, 85 հազար 800–ը ներկրումներ են, իսկ 44 հազար 400–ը՝ արտահանում։ Օդային ճանապարհով տեղի է ունեցել 1100 տոննա բեռների փոխադրում, որից 700 տոննան արտահանվել է, իսկ 400–ը՝ ներկրվել Հայաստան։

Հրապարակման մեջ տեղ է գտել նաև ուղևորափոխադրումների վերաբերյալ վիճակագրությունը։ Այսպես, փետրվարին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15 միլիոն 314 հազար 300 մարդ, որի մեծամասնությունը կատարվել է ավտոմեքենաններով։ Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների թիվը կազմել է 13 միլիոն 385 հազար 900 մարդ, որից 622 հազար 700–ը կատարվել է տաքսիների միջոցով։

Երկաթուղային տրանսպորտից օգտվել է 23 հազար մարդ, ինքնաթիռներից 149 հազար 200 մարդ, իսկ էլեկտրատարնսպորտից՝ 1 միլիոն 783 հազար 200։ Համաձայն ուսումնասիրության՝ էլեկտրոտարանսպորտից օգտվողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 19,6%–ով։

Համաձայն ուսումնասիրության՝ այս տարվա փետրվարին գրանցվել է 244 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 20,8%–ով։ Այդ ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 359–ը։

Փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթն էլ այս տարվա փետրվարին կազմել է 473 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 61%–ով։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan