Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

«Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ

Շարժման ամենաակտիվ օրերին, երբ փողոց դուրս եկած մարդկանց թիվը մեծաքանակ էր, իսկ ինքնակազմակերպումն էլ՝ զարմացնող, սկսվեց տարածվել այն միտքը, թե այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, կարող է անդրադառնալ նաև զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա:

Եվ այսօր էլ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին չէր մոռացել անդրադառնալ նաև այդ կետին: Կարապետյանը մասնավորապես ասել էր.

«Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ՝ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու: Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6% տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ»:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց, թե մեկ օրում ոչինչ չի փոխվում, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը:

«10 տարվա ընթացքում չորացրել են ներդրումները, երկիրը տնտեսական կռախի առաջ են կանգնեցրել, հիմա ասում են մեկ օրում բան է լինելու, մի քիչ լուրջ բաներ ասեն: 10 տարվա ցուցանիշները բերվել են, բացի կոռուպցիայից, որ զարգանում է, բացի աղքատությունից, որ աճում է, դրական 1-2 ցուցանիշ կա միայն: Այո, ավանդներն էլ են աճել, Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասել: Բայց մնացածը բացասական է եղել: Հիմա մարդիկ ասում են, որ պետք է 10 տարվա բացասականը վերացնել, և այն ուժը, որ այսպիսի արդյունք է ապահովել, պետք է հեռանա, որպեսզի ոչ մի վատ բան չլինի:

Մեկ օր մի զբոսաշրջիկ ավել կլինի, մի օր՝ պակաս: Իմ կարծիքով, հիմա ավելի շատ թվով մարդիկ կգան, որովհետև սա շատ հետաքրքիր երևույթ է: Գան, տեսնեն այն ցնծությունը, որ եղել է փողոցում: Շատ ավելի լուրջ անհանգստություններ կան, եղել են, բայց այս իշխանությունը, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցությունը, իրենց գումարած իրենց ծոցը դրած Դաշնակցությունը ուղղակի կույր են, չեն նկատում այդ խնդիրները: Եկել են, զբոսաշրջիկի մասին են խոսում: Այդ ամենն անլուրջ է»,- նշեց նա:

Ասատրյանը նաև շեշտեց, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարողանում տեսնել այն կետերը, որտեղ և լուծում է առաջարկում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan