«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ

Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի

Ապրիլի 22-ին Էրեբունի Սոֆիայի փողոցների խաչմերուկի հատվածում մի խումբ դիմակավորված անձանց կողմից խաղաղ ցուցարարներ հարձակման էին ենթարկվել:  Այդ ընթացքում բռնության էր ենթարկվել նաև shantnews.am-ի լրագրող Արտակ Խուլյանը:

«Խաղաղ ցույցի մասնակիցները քայլում էին Էրեբունի փողոցով, այդ ընթացքում Սոֆիայի և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածից բժշկական դիմակներով, քարերով, մահակներով և էլեկտրաշոկով զինված մարդիկ հարձակվեցին ցուցարարների, այդ թվում լրագրողների և օպերատորների վրա: Քարեր էին նետում մարդկանց վրա: Դիմակավորվածներից մեկը եկավ իմ ուղղությամբ գլխիս հարված հասցրեց և էլեկտրաշոկ գործի դրեց: Ավելի ուշ իմացա, որ ինձ հետ աշխատող օպերատորին՝ Սեյրան Վանցյանին նույնպես էլեկտրաշոկով հարվածել էին»,- Past.am-ին փոխանցեց Ա. Խուլյանը:

Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութերից, դիմակավորված անձինք հայհոյախառն արտահայտություններ գոռալով հարձակվել և ցույցին մասնակցող ամենատարբեր տարիքի ու սեռի մարդկանց են ոտնատակ արել: Ամենազավեշտալին, սակայն ոստիկանների պասիվ ներկայությունն է եղել, ովքեր նման դեպքերում՝ խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացվող բռնի գործողությունների դեպքերում ոչինչ ո՛չ «տեսնում» են, ո՛չ «լսում» են, ու ո՛չ էլ «իմանում»:

Past.am-ին հասած տվյալների համաձայն սակայն, նշված վայրում խաղաղ ցուցարարների վրա հարձակված դիմակավորված անձինք՝ ովքեր այդ պահին ընկալվել են որպես «թաղի տղաներ», ուժային կառույցներից մեկի ղեկավարի թիկնապահի «տղաներն» են եղել: Հրապարակված կադրերում պարզ երևում է, որ նրանք բոլորը նույն վայրից են մոտենում, ինչը վկայում է, որ նրանք ոչ միայն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված, այլև «պատրաստված» են եղել, ինչի մասին վկայում են նրանց մոտ գտնվող էլեկտրաշոկերը, ինչը, ինչպես հայտնի է, հնարավոր չէ խանութից ձեռք բերել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով Past.am-ի՝ ոստիկանության կողմից անգործություն ցուցաբերելու կամ առանց զգուշացնելու մարդկանց ուղղությամբ արցունքաբեր նռնակներ կիրառելու դեպքերի հարցին նշեց, որ ոստիկանությունը որևէ մեկի դեմ ուժ կիրառելու ցանկություն չունի և անկախ նրանից ԲՏՌ, ինքնաթիռ, թե սուզանավ է մի տեղից մյուսը տեղափոխվում, կատարվում է օրենքի շրջանակներում:

«Եթե ձեզ թվում է, թե ոստիկանը քնում է ու երազում է, թե երբ է առավոտյան լույսը բացվելու, որ գա ձեզ հետ քաշքշուկ ստեղծի՝ չարաչար սխալվում եք: Եթե այսօր լուրջ բախումներ տեղի չեն ունենում, չնայած, որ այս երթերը խախտում են մնացած քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դա ոստիկանների շնորհիվ է»,- ասաց Վ. Օսիպյանը:

Իսկ ինչպես է պատահում, որ մի դեպքում ոստիկանները չտեսնելու են տալիս խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հարձակման դեպքերը, իսկ մյուս դեպքում արցունքաբեր նռնակներ օգտագործելուց առաջ ոստիկանության կողմից նախապես երեք անգամ չեն զգուշացվում, որպեսզի ցուցարարներն ու տեղում աշխատող լրագրողները վնասվածքներ չստանան, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Եթե կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և լրագրողներ, որոնք տուժել են, թեպետ ինչքան որ ես տեղեկացված եմ, որևէ մեկը չի դիմել, ես ինքս ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներին: Սակայն, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է լրատվամիջոցներին: Եվ այն վայրերում, որտեղ ոստիկանությունը գործողություն է իրականացնում, խնդրում ենք չխանգարել ոստիկանների օրինական պահանջները: Ինչ վերաբերում է էլեկտրաշոկերին, այն գտնվում է  ոստիկանության հաշվեկշռում և դրա օգտագործումը կարգավորվում է ոստիկանության մասին օրենքով և որոշ նորմատիվ իրավական ակտերով»,-ասաց Վ. Օսիպյանը:   

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan