«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա. «Փաստ» Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել Սպասենք ԱԱԾ պետի բացահայտումներին. ՀՀԿ խմբակցության ղեկավար Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր Մայք Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը` կատարված և կատարվելիք աշխատանքների մասին Մայիսի 26-ին կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանը Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության

Էդգար Վարդանյան. «ՀՀԿ-ի պահվածքն ավելի հուժկու պայքարի մղեց»

Քաղաքացիական անհնազանդությունն աննախադեպ է

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո Հայաստանում քաղաքացիական անհնազանդության գաղափարը միավորել է գրեթե բոլորին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության պատգամավորներն ապացուցեցին, որ Հայաստանի ժողովուրդը ամբողջությամբ մերժում է նրանց:

«ՀՀԿ-ից յուրաքանչյուր պատգամավորի ելույթ ավելի էր զայրացնում մարդկանց: Յուրաքանչյուր ելույթ ավելի շատ մարդ էր ներգրավում շարժմանը: Արդյունքում այսօր աննախադեպ երևույթի ականատես եղանք: Երևի չեմ սխալվի՝ ասելով, որ համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում այսպիսի բոյկոտ և քաղաքացիական անհնազանդություն, կարծես թե, երբևէ չի եղել: Այն, ինչ ունենք այսօր, նաև պայմանավորված էր հենց Հանրապետական կուսակցության խմբակցության դիրքորոշմամբ ու նրանց ելույթներով: Իրենց պահվածքով նպաստեցին, որ մարդիկ էլ ավելի հուժկու պայքար մղեն և էլ ավելի մեծ շերտեր միանան այս անհնազանդության արշավին: Այն, ի վերջո, վերջնականապես դարձավ տոտալ և ազգային»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին, թե խաղալով ժամանակի վրա, այս պարագայում ՀՀԿ-ն կկարողանա՞ երկար դիմադրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանք կկարողանան դիմադրել: Նրանք երևի թե վաղուց հասկացել են, որ անիմաստ է այս ամենին դիմադրելը: Ուղղակի, օգտվելով այն առիթից, որ անձեռնմխելի են և կարող են կոճակ սեղմել, սեղմեցին: Ավելին չէին կարող անել, բայց պետք է քվեարկեին ու քվեարկեցին այնպես, ինչպես քվեարկեցին: Դա այն մաքսիմումն էր, ինչն իրենք կարող էին անել: Նրանք չեն վերահսկում իրավիճակը, չեն կառավարում և չեն կարող կառավարել երկիրը: Բայց կոճակը կարող էին սեղմել: Նման պահվածքով երկարացրեցին պրոցեսը: Նրանց կողմից արված քայլը հակապետական էր, որովհետև իրենց վարքով փաստացի խորացրեցին ճգնաժամը: Նրանք որևէ լուծում չտվեցին: Եվ եթե մտածում էին, որ պետք է ինչ-որ կերպ լուծեն հարցը, կատարեցին հակառակ քայլը»:

Քաղաքագետը մեջբերեց՝ ՀՀԿ-ից հայտարարում էին, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որը չի բխում Հայաստանի շահերից. «Նման դիրքորոշումներից հետո տրամաբանորեն պետք է հետևեր Նիկոլ Փաշինյանին ընտրելու քայլը, որպեսզի այս վիճակը շտկվեր: Բայց իրենք կատարեցին հակառակը: Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող համոզված չլինել, որ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը այն է, որ ժողովրդի ընտրած թեկնածուն պետք է վարչապետ դառնա և որոշ օրենսդրական փոփոխություններից հետո կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իրենք ևս համոզված են, բայց շատ բարդ է հասկանալ նրանց մոտիվացիան: Եթե իրենք քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող էին մնալ քաղաքական դաշտում: Իրենց նկատմամբ վերաբերմունքն էլ այսքան ծայրահեղ վատ չէր լինի: Ընտրությունների ժամանակ, իհարկե, չէին կարող մեծամասնություն ստանալ: Ամեն դեպքում, որպես փոքրամասնություն կարող էին 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն ունենալ և մնալ քաղաքական դաշտում: Բայց իրենք այս քայլով դուրս մղվեցին քաղաքական դաշտից և ոչ միայն քաղաքական դաշտից. իրենք ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ իրենց բնականոն գործունեությունը Հայաստանում արդեն անհնար է դառնում: Խնդիրը սա է»:

Իսկ թե ինչու նման ձևով քվեարկեցին, քաղաքագետը երկու տարբերակ առանձնացրեց. «Միգուցե կարող ենք ենթադրել, որ ժամանակ են շահում, որ իրենց գործերը կարգի բերեն ու ինչ-որ կերպ հեռանան Հայաստանից: Երկրոդը միգուցե խորը հոգեբանական հարցն է: Այսինքն՝ նրանք խորը հոգեբանական տրավմա են ապրում ու չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ամբողջությամբ ձախողել են, պարտվել են, ժողովուրդը տոտալ իրենց մերժում է և իրենք իրենց ամբիցիաները չեն կարողանում կառավարել: Որպես նման պահվածքի դրսևորման պատճառ՝ նշված երկու ֆակտորներն եմ հնարավոր համարում»:

Նշենք, որ շրջանառվում է մի տարբերակ, ըստ որի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետի նախընտրելի թեկնածու է Արմեն Գևորգյանը: Հարցին, թե այս տարբերակը բացառվո՞ւմ է, քաղաքագետն արձագանքեց. «Եթե գոնե մի փոքր ռացիոնալ մտածողության հատիկ է մնացել ՀՀԿ-ի ներսում, ուրեմն՝ նրանք պետք է հրաժարվեն նման մտքից: Ակնհայտ է, որ դա էլ ավելի է սրելու իրավիճակը: Եթե նման միտք է ծագել նրանց ուղեղներում, ապա այն իսկզբանե տապալված է»:

Աննա Բադալյան

 

website by Sargssyan