«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Մարկեդոնով. «Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի»

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները չի կապում մայդանի կամ այլ դեպքի հետ, այլ շեշտադրում է դրանց ներքին հայկական բնույթը: Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովն այս մասին խոսեց «Երևան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ: Նախ նա նշեց, որ առաջիկայում ժամանելու է Երևան՝ արդեն ներսից հետևելու իրադարձություններին ընթացքին:

Նա ներկայացրեց որոշ կարծիքներ, որոնք, ըստ իրեն, կարևոր են ռուսական լսարանի համար:  «Հետխորհրդային երկրներում իրականացվող բոլոր զանգվածային ակցիաներն ընդունված է նմանեցնել մայդանին կամ համարել, որ դրանք ուկրաինական իրադարձությունների պատճենն են: Բայց ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ, քանի որ առաջին տարին չէ, որ ուսումնասիրում եմ Հայաստանը: Կարող եմ ասել, որ այս երկիրը բողոքի ակցիաների հարուստ փորձ ունի, որը ոչ մի կերպ կապ չունի Կիևի 2014-2015 թթ. իրադարձությունների հետ, և այն ունի իր շարժիչ ուժերն ու նախադրյալները»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, որը կազմավորվել է բողոքի ակցիաների արդյունքում՝ նկատի ունենալով 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը: Մարկեդոնովի դիտարկմամբ՝ դրանից հետո յուրաքանչյուր ընտրություն զուգորդվել է բողոքի զանգվածային ակցիաներով:

Ինչ վերաբերում է ներկայիս իրադարձություններին, ապա քաղաքագետը կարծում է, որ դրա համար կային նախադրյալներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակով բավարարված չլինելը, մենաշնորհների առկայությունը և այլն: Նրա խոսքով՝  հայկական բողոքի ակցիաներին չեն հնչել աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ լոզունգներ, ընդհակառակը, շեշտադրվել է, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները պահպանվելու են: «Ընդհակառակը՝ բողոքի ակցիաների առաջնորդ Փաշինյանն ասում էր, որ ռուսական վեկտորը մնում է, բայց կան նրբություններ, կան խնդիրներ: Բայց միթե այդ խնդիրները չեն եղել Սարգսյանի կամ Քոչարյանի նախագահության ընթացքում: Եղել են, դաշնակիցների միջև դրանք միշտ էլ առաջանում են, դրանից վախենալ պետք չէ: Դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ շահերի: Շահերը կարող են համընկնել կամ ոչ, կարևորը պետք է կարողանալ դրանք բերել նույն դաշտ և որակապես աշխատել դրանց ուղղությամբ»,-ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը կարևորեց երկկողմ հարաբերություններում կառուցողական մոտեցման պահպանումը, քանի որ դեմքերի շուրջ չեն այդ հարաբերությունները կառուցվում, այլ այս կամ այն քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի շուրջ:

Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը
Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:
Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում
ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝  եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Past.am

website by Sargssyan