Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ» Արյա՞ն, թե՞ շոուի ձգտում. «Փաստ» Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ» Հրա­չյա Հա­կո­բյան. «Հրա­հանգ­ներ տվող մար­դիկ հայտ­նի են». «Փաստ» Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ» Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ» Պետ­րոս Մա­կե­յան. «Մյուս տար­վա ըն­թաց­քում ռև­ան­շի հնա­րա­վո­րու­թյու­նը շատ մեծ կլի­նի». «Փաստ» Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ» Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ» Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ… Երևան 2800. ռուս գեղանկարչի ցուցահանդեսը Երևանում և նրան ներշնչած Նռան գույնը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին Պնդաճակատ Բաբուխանյանը… «Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում «Բա որ ամեն ինչ էսքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ» կամ Ալենի մանդատային ոդիսականը Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա

Վահագն Խաչատրյան. «Ստեղծված իրավիճակի միակ մեղավորները իշխանություններն են»

ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով այս օրերի անցուդարձը, ժողովրդի կողմից անցյալին տված գնահատականն է: Ըստ նրա՝ այս ամենը նաև կախված էր այն անձից կամ անձանցից, ովքեր կարողացան նման խիզախություն ցուցաբերել ու ժողովրդի ցանկությունն ի կատար ածել:

«Այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի ունենար, բայց ժամանակի առումով ձգձգվեց, ինչի արդյունքում, բոլոր առումներով,  մենք շատ կորուստներ ունեցանք: Բայց, կարծում եմ՝ այն, ինչ եղավ, կարող է օրինակ ծառայել բոլոր այն քաղաքական գործիչների կամ կուսակցությունների համար, ովքեր ժամանակի ընթացքում կտրվում են իրականությունից և երբևիցե ժողովրդին չեն ընկալում որպես իսկապես իշխանություն ձևավորողի: Դրա փոխարեն ժողովրդին ընկալում են որպես իշխանությանը ենթարկվողի, կարծիք չունեցողի: Եվ ամենակարևորը՝ նման քաղաքական գործիչները տարիների ընթացքում ժողովրդին զրկում են ոչ միայն լավ ապրելու հեռանկարից, ունեցվածքից, այլև՝ ազատությունից և իրավունքներից»,- Past.am-ին ասաց Վ. Խաչատրյանը:

90-ականների սկզբի ձեռքբերումներն այս տարիների ընթացքում հավասարվեցին զրոյի և վարկաբեկվեցին, համոզված է քաղաքական գործիչը: Դրանից հետո, մարդիկ իրենց բոլոր անհաջողություններն ու դժբախտությունները սկսեցին կապել անկախության հետ: Եվ դա, ըստ նրա, ամենավտանգավորն էր, ինչի մասին երբևիցե նույնիսկ կարելի էր մտածել:

«Բայց իրականում մենք ամեն ինչ կորցրեցինք իշխանությունների ապաշնորհ գործունեության և վտանգավոր պահվածքի հետևանքով: Եվ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իր անհաջողությունները փորձեց բարդել իր նախորդի վրա, այդ ամենը ներկայացնելով աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խնդիրների պրիզմայով: Այսինքն, ցանկացած պատճառ բերելով իշխանությունները փորձել են արդարանալ: Գործող իշխանությունը հավանաբար մոռացել էր, որ թեև մեր ազգը միշտ համբերատար է և իր կենսապահովման միջոցներն ինքն է ստեղծում, բայց երբ գալիս է այն պահը, երբ ոչնչի չի հասնում, ստիպված ոտքի է կանգնում: Եվ իմ կարծիքով, կրկին հասունացել էր հենց այդ պահը, քանի որ աշխարհի որևէ երկրում հնարավոր չէ պատկերացնել մի մարդու, ով կարող է 18-20 ժամ աշխատել ու իր ընտանիքի հոգսերը հոգալ չկարողանալ»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Նա կարևորեց նաև այս օրերին հաղթանակի հասնելու ձևը, ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց հաշտ, համերաշխ, առանց կորուստների և համախմբված ձևով: Իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ բոլորը հասկացան, որ ժողովուրդն է իր երկրի տերը, ոչ թե իշխանավորների խումբը:

«90-ականներին նույնպես այդ ամենը գիտակցում էինք: Եվ երբ այդ տարիների խնդիրները լուծեցինք, ասացինք՝ վերջ, հիմա հանգստանալու ժամանակն է: Եվ այդտեղ ինչ-որ բան կորցրեցինք: Որից հետո տևական ժամանակ չկարողացանք վերականգնել կորցրածը՝ սեփական ցանկությամբ ընտրել այն իշխանությանը, որին ուզում ենք: Նման մի փոքրիկ միջանցք ունեցանք 99 թվականի մայիսից մինչև հոկտեմբերի 27-ը, բայց դրանից էլ մեզ զրկեցին»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Ու քանի որ քաղաքականության մեջ հավերժ հակառակորդներ կամ դաշնակիցներ չեն լինում, քաղաքական գործչի կարծիքով կարող է գալ մի օր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ՀՀԿ-ն դաշինք կազմեն, ինչպես դա տեղի ունեցավ 1999 թվականին:

«Եթե ընդհանուր սկզբունքների՝ պետության առջև դրված խնդիրները լուծելու հարցում քաղաքական ուժերը համաձայնության են գալիս և դա հանրությունն ընդունում է, ապա ոչինչ բացառել չի կարելի: Կյանքն է այդպիսին, առավել ևս, երբ մենք ոչ թե պետք է մեր մեջ թշնամիներ գտնենք, այլև չմտածենք այդ մասին: Իսկ իրական թշնամին նա է, ով տարիներ շարունակ լինելով երկրի ներսում, չի կարողացել գնահատել և հարգել սեփական ժողովրդի արժանիքները, քաղաքական հասունությունն ու պետական մտածելակերպը: Եվ այն թեզերը, թե «ծախվող ժողովուրդ է», «10 հազարով մարդկանց կարելի է գնել» իրական չեն, քանի որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորները իշխանություններն են, քանի որ Հայաստանի հպարտ քաղաքացին երբևե իրեն թույլ չէր տա 5 կամ 10 հազար դրամ մուրալ, եթե իշխանությունները նորմալ պայմաններ ստեղծեին սեփական քրտինքով ապրելու համար»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan