«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտակցաբար խախտում անողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը.... Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տեսեք ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկում է ԿԳՆ-ն կիսել երկու նախարարության Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է. ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին կեղծ լուրեր չտարածել Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը՝ Տավուշի ոստիկանապետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր Ավտովթար Հասրաթյան փողոցում. 2 տարեկան փոքրիկները տեղափոխվել են հիվանդանոց Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ 24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Բեռլինը կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ

Վիգեն Խաչատրյան. «Պետք չէ Նիկոլին կուռքի վերածել, դա նրան միայն կարող է խանգարել»

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը չի կասկածում, որ մայիսի 8-ից Հայաստանը վարչապետ կունենա և այն կլինի Նիկոլ Փաշինյանը: Սակայն ցավով է վերաբերվում այն իրողությանը, որ հասարակությունն անգամ վարչապետ ունենալու մասին ՀՀԿ-ի հստակ հայտարարությանը չի հավատում:  

«Դա խոսում է այն մասին, որ մարդիկ այդ ուժին թերահավատորեն են վերաբերվում: Եվ ՀՀԿ-ն պետք է հետևություններ անի, թե ինչն է դրա պատճառը: Բացի այդ, մայիսի 1-ի ընտրությունների ժամանակ նրանք ասում էին, որ իրենք թիմ են և թիմի որոշումը սրբություն է: Հիմա կարծես թե կրկին հակասության մեջ են մտել իրենք իրենց հետ: Թիմը որոշել է, բայց թիմի անդամները չեն կատարում որոշումը: Հիմա հարց է ծագում, թե իրենք թի՞մ են, թե՝ ոչ: Բացի այդ, ինչպես է պատահում, որ մի դեպքում թիմի որոշումը սրբություն է, իսկ մյուս դեպքում՝ ոչ»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Երկար տարիների քաղաքական անցյալ ունեցող գործչի կարծիքով, թիմային աշխատանքը չպետք է դիտարկվի որպես ոհմակային աշխատանք և, եթե որևէ մեկը չի կատարում թիմի որոշումը, պետք չէ նրան դավաճան անվանել:

«Երբեմն կարող է թիմը սխալվել, իսկ անհատը ճիշտ լինել: Բայց լավ կլինի, որ քաղաքական թիմը մշտապես նույն վարքագիծը դրսևորի: Ի դեպ, պատգամավորի կողմից իր խղճով և համոզմունքներով ընտրություն կատարելը սահմանադրական նորմ է և պետք է դրա վրա հիմնվել: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1-ից հետո,  «դեմ» քվեարկելու համար թիմի անդամների վրա գործադրված ճնշումների հետևանք էր, որը հանգեցրեց լարվածության մեծացմանը»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին պետք է քվեարկի՝ ելնելով այն իրողությունից, որ ինքն այլևս մեծամասնություն չէ խորհրդարանում: Դրա վառ ապացույցը ժողովրդական շարժումն է, որը նաև ցույց տվեց, որ ընտրությունները կեղծված և կաշառված են եղել:

«Հանրապետականները պետք է իրենց անձնական կարծիքը մի կողմ դնեն և հոգեբանորեն համակերպվեն, որ ընտրությունները սխալ հունով են ընթացել: Ու չնայած ընտրության արդյունքները դե յուրե օրինական են ճանաչվել, սակայն փաստացի բոլորս հասկացանք, որ   հասարակությունը դրա հետ համաձայն չէ, որի պատճառով էլ պահանջում է նոր ընտրություններ՝ նոր վարչապետի երաշխավորությամբ: Այս պայմաններում  ՀՀԿ խմբակցությունը պետք է քվեարկի ոչ թե հօգուտ անձի, այլ՝ հասարակական պահանջի: Եվ բոլոր նրանք, ովքեր քվեարկում են Նիկոլ Փաշինյանի դեմ, ըստ էության ցանկանում են վերահաստատել իրենց կեղծ կարգավիճակը ու դրանով իսկ բռնազավթում են իշխանությունը»,- համոզված է Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ՀՀԿ-ի խոհեմությունն ու հեռատեսությունը պետք է օգնի արձանագրել, որ իրենք այլևս քաղաքական մեծամասնություն չեն: Նրանք պետք է ընդունեն դա  և այնպիսի կեցվածք չընդունեն, թե իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կլինի: Ժամանակն է, որ կեղծ մեծամասնությունն իր տեղը զիջի իրական մեծամասնությանը, իսկ թե ով կլինի իրական մեծամասնության կազմում, կորոշի ժողովուրդը:

Վ. Խաչատրյանը  քաղաքականության մեջ և՛ առնետավազք է տեսել, և՛ ճամբարափոխություն, և այդ ամենին հանգիստ է վերաբերվում:
«Կլինեն թյուրըմբռնումներ, չարաշահումներ, պիտակավորումներ, բայց դրանք անցողիկ բաներ են, բայց կարևորն այն է, որ հասարակությունը հասկանա, թե ով ինչով է «շնչում»: Ինչ վերաբերում է առնետավազքին, ապա քաղաքական գործիչները պետք է ոչ թե այստեղից այնտեղ վազեն, այլ հասկանան, որ կարող են նաև սխալվել, իսկ հետո սխալն ուղղել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Խոսելով «թաղի խուժան» կոչվող խմբերի «ճամբարափոխ» լինելու և իրենց «ծառայությունները» նոր եկող քաղաքական ուժերին մատուցելու վտանգի մասին՝ նա նշեց, որ նման խմբերը վակուումում չեն գործում և այն հասարակական տրամադրությունները, թե «Նիկոլը փրկիչ է», «Նիկոլը կուռք է», կհանգեցնի միայն նրան, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ աշխատի:

«Նիկոլը կուռք չէ: Կուռքերը ինչպես առաջանում, այնպես էլ դառնում են ատելության պատճառ: Եվ պետք չէ Նիկոլին կուռքի վերածել: Նա ընդամենը կարողացավ մթնոլորտը փոխել, բայց հարց է ծագում, թե հասարակությունն ուզո՞ւմ է փոխվել, թե՝ ոչ: Եթե մարդիկ ուզում են փոխվել, ապա «թաղի խուժանը» կմտնի թփերի տակ, իսկ եթե ոչ՝ գլուխ կբարձրացնի: Հիմա հասարակությունը պետք է իրեն հաշիվ տա, թե ընտրելու է հանրային կյանքով ապրողին, ով պատրաստ է սպասարկել հասարակությանը, թե՝ ուզում է պահից օգտվելով՝ իր մարդկանց անցկացնել ու օգտվել դրանից: Թավշյա հեղափոխությունը փոխվելու հնարավորություն է ստեղծում և, եթե մարդիկ չեն ուզում փոխվել, ապա «թաղի խուժանը» կրկին կնստի նրանց ուսերին և ուր ուզում է՝ այն կողմը կքշի»,- ասաց Վ. Խաչատրյանը:


Արմինե Գրիգորյան

website by Sargssyan