Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանեց Երեւան եւ բերման ենթարկվեց ոստիկանություն Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի տոնակատարություններին (Ֆոտո) «Մայրաքաղաք հաղորդաշար». «Երևան 2800» գրոգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո) Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին «Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (ֆոտո) Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի». «Փաստ» «Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 30-ին «Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

Իրանում ուշի-ուշով հետևում են հայաստանյան թավշյա հեղափոխությանը

Հայաստանի Հանրապետության դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետությունում ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:  

«Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն բավականին կարևոր է, քանզի այն դիտարկվում է Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից: Հարցը կարևոր է նաև, քանի որ կարծես թե Իրանի գլխին նոր ամպեր են կուտակվում և նման իրավիճակում իրենք ուզում են հասկանալ, թե տարածաշրջանում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն իրականում ինչ խնդրի է միտված»,- Past.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործողությունների ողջ ընթացքում ներհայաստանյան տարաբնույթ քննարկումների ժամանակ տեսակետ էր հնչեցվում, որ թավշյա հեղափոխությունը կարող է նաև արևմտյան ծրագիր լինել: Եվ բնական է, որ դա, ինչ խոսք, կարող էր անհանգստացնել հարևան երկրի ղեկավարությանը: Ուշագրավ է, որ, ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ իրանական մամուլը, հայատանյան ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալու հարցում ամենևին էլ պասիվություն չի ցուցաբերել:

«Գրեթե ամեն օր նյութեր են եղել իրանական մամուլում: Ե՛վ իրանական ԶԼՄ-ներով, և՛ օգտատերերի շրջանում  անդրադարձ էր կատարվում  հայաստանյան իրադարձություններին: Եվ եթե իրենք սկզբնական շրջանում ամբողջական պատկերացում չունեին և դեռ տարակուսանք կար, թե այս ամենը կարող է արևմտյան ինչ-որ պրոյեկտ լինել, ապա օրեր անց վերլուծություններից պարզ էր դառնում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում զուտ ներհայաստանյան իրադարձությունների հետևանք է և արևմտյան կողմնորոշման մասին որևէ խոսք չկա»,- ասաց Գ. Իսկանդարյանը:

Իրանագետի կարծիքով հարևան երկրում բավականին լավ է ընկալվել նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, համաձայն որի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը համատարիմ է մնալու իր որդեգրած արտաքին քաղաքականությանը: Իրանի համար կարևոր է եղել նաև այն հայտարարությունը, համաձայն որի Հայաստանն այսուհետ ևես արժևորում է Իրանի հետ համագործակցությունը և կարծում է, որ հայ-իրանական հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկ այլ երկրի հետ ունեցած կամ ձևավորվելիք հարաբերությունների հաշվին:
«Հետաքրքիր էր նաև, որ այս տարի հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցած երթի ժամանակ իրանական իշխանությունները թույլատրել էին, որպեսզի մասնակիցներն իրենց բողոքի ակցիան իրականացնեն նաև Իրանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Դա միշտ չէ, որ հնարավոր է լինում: Իմ դիտարկումներն այս առիթով թույլ են տալիս եզրակացնել, որ երբ Իրանը թուրքական կողմից դժգոհություններ է ունենում, այդ դեպքերում է հայ համայնքին թույլատրում նման ակցիաներ իրականացնել»,- ասաց իրանագետը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ իրանահայ համայնքի ներկայացուցիչների տրամադրությունների և տեսակետների մասին, Գ. Իսկանդարյանը նշեց, որ իրանահայ մամուլի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նրանք նույնպես քաջատեղյակ են այս ամենին:

«Պետք է փաստենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ համայնքի շրջանում բավականին ակտիվ է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը: Եվ բնականաբար իրենք ավելի հակված են դաշնակցության գործելաոճին և համակարծիք են լինում նրանց մոտեցումների հետ»,- ասաց իրանագետը:

Արմինե Գրիգորյան    

website by Sargssyan